«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները մանրամասներ կհայտնեն
Երեւանում, «Դաբլ Թրի բայ Հիլթոն» հյուրանոցում մեկնարկել է Սեյրան Օհանյանի, Արմեն Մարտիրոսյանի եւ Վարդան Օսկանյանի մամուլի ասուլիսը։ Նշենք, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակում 148 անձ է գրանցված: Դաշինքի առաջին տասնյակում ըստ հերթականության ընդգրկված են Սեյրան Օհանյանը, Արմեն Մարտիրոսյանը, Վարդան Օսկանյանը, Էլինար Վարդանյանը, Վահագն հովհաննիսյանը, Անդրանիկ Թեւանյանը, Ստեփան Մարգարյանը, Սուսաննա Մուրադյանը, Գեղամ Նազարյանը, Գառնիկ Սահակյանը: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ընդամենը 11-րդն է:
