Դավիթ Հարությունյանն ուրիշ պլաններ ունի
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր հայտարարեց, որ Հանրապետական կուսակցության համապետական ցուցակում չի ընդգրկվել իր ցանկությամբ: «Այս պահին ես կամ Գործադիրում եւ ընտրություններից հետո, երբ պարզ կլինի, թե որ քաղաքական ուժը կհաղթի, դրանից կերեւա` կլինեմ Գործադիրում թե ոչ»,- ասաց Դավիթ Հարությունյանը: Նա նաև բացառեց Սահմանադրական դատարանի նախագահ նշանակվելու հնարավորությունը: «Ընդհանրապես տարբեր պլաններ ունեմ, բայց այս պահին ինձ պատկերացնում եմ միայն գործադիրում», - հայտնեց նա:
