Արման Վարդանյանը կգլխավորի «Ծառուկյան» դաշինքի Երևանի ավագանու նախընտրական ցուցակը

Հրապարակվեց ՀՀ ԱԺ ընտրության մասնակից «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակը, որում, սակայն բացակայում էր «Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանի անունը, որը դաշինքի ստեղծման գործում բավականին ակտիվ էր: Վարդանյանի բացակայության վերաբերյալ aravot.am-ը պարզաբանում է խնդրել «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի երրորդ համար, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից: -Տիկին Զոհրաբյան, ո՞րն է լինելու «Միասնության» դերը «Ծառուկյան» դաշինքի շրջանակներում և, մասնավորապես, շարժման ղեկավար Արման Վարդանյանի գործոնն այդ դաշինքում: – «Միասնություն» համազգային շարժումը մեր գործընկերն է: Մենք, քանիցս, ասել ենք, որ կարևորում ենք մեր երկրում և, առհասարակ, քաղաքական դաշտում առողջ, ճիշտ և գրագետ սերնդափոխությունը: Եթե քաղաքական միավորումներում առողջ և գրագետ սերնդափոխություն չկա, այդ քաղաքական ուժերի ապագան ուղղակի տորպեդահարվում է: Արման Վարդանյանը դեռևս նախորդ ավագանու ժամանակներից՝ ղեկավարելով ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, մեզ հետ ճանապարհ անցած գործընկեր է և շատ ակտիվ դերակատարում է ունենալու թե՛ այս փուլում՝ խորհրդարանական ընտրություններին, թե՛, վստահաբար կարող եմ ասել, առաջիկայում՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Մայիսի 14-ն արդեն նշանակված է Երևանի ավագանու ընտրություն, և մենք սահուն կերպով խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո մտնելու ենք ընտրական երկրորդ փուլ: Ես Ձեզ ասեմ, որ և՛ դաշինքի ներսում, և՛ անձամբ Գագիկ Ծառուկյանի հետ եղել են քննարկումներ, և մեր մոտեցումն այն է, որ Արման Վարդանյանը Երևանի ավագանու ընտրություններին, լինելով մեր ֆավորիտը, գլխավորի «Ծառուկյան» դաշինքի ավագանու նախընտրական ցուցակը: – Ի՞նչ նշաձող է սահմանել «Ծառուկյան» դաշինքը ապրիլին՝ խորհրդարանական, իսկ մայիսին՝ ավագանու ընտրություններում: -Ընդհանրապես, Գագիկ Ծառուկյանը ցանկացած ոլորտում մեկ կարգախոս ունի՝ միայն հաղթանա՛կ, հաղթանա՛կ հանուն ժողովրդի: Բոլոր ոլորտներում մեր կարգախոսը եղել է հաղթանակը, քաղաքականության մեջ ևս մենք սահմանել ենք ամենաբարձր նշաձողը՝ հաղթանա՛կ, հաղթանա՛կ հանուն ժողովրդի բարեկեցության, հանուն արժանապատիվ, անվտանգ, կայուն ու խաղաղ Հայաստանի եւ Արցախի:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
19-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 34-ամյա օտարերկրացուն «Հաջիևը 2 ամիս ժամանակ է տվել Նիկոլին, դրա համար էր երեկ հիստերիայի մեջ»․ Արշակ Կարապետյան (video) 300,000 ադրբեջանցիները գալո՞ւ են, թե՞ չէ․ 3 հուշում․ Էդգար Էլբակյան (video) «Տակա՛նք, լավ դու ի՞նչ մարդ ես, էդ ի՞նչ էիր երեկ գոռում»․ տարեց կնոջ դիպուկ խոսքը (video) Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA Ո՞ր ընկերություններից է Արմավիրի մարզպետի աշխատակազմը ապրանքներ ձեռք բերել. ծախսվել է ավելի քան 6,8 մլն դրամ ՌԴ–ն բողոքի նոտա է հղել ՀՀ–ին Գյումրիում «Մայր Հայաստան» հուշարձանի պղծման համար․ Զախարովա (video) Ուկրաինան հարված է հասցրել Մոսկվայում ադրբեջանցիների շուկային #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ․Իրանը լրջագույն զգուշացում է ուղղել Բաքվին ու Երևանին․իրավիճակը կլարվի, եթե․․․ Շաքարյանց (video) ՄԻԵԴ–ը ՀՀ–ից պահանջել է ստեղծել արդյունավետ միջոց՝ չափազանց երկարատև դատավարությունների խնդրի լուծման համար Եթե այրվի Ուկրաինան, կшյրվի նաև ձեր Մոսկվան. Զելենսկի Եթե Պուտինը չճանաչի ՀՀ ընտրությունները, ի՞նչ կլինի․ Սամվել Կարապետյանի մեկնաբանությունը (video) Կդառնա՞ Նարեկ Կարապետյանը վարչապետ․ Սամվել Կարապետյանի պատասխանը (video) Մոսկվան Երևանին բողոքի նոտա է հղել Գյումրիում Հայրենական մեծ պшտերազմի հերոսների հուշահամալիրի պղծմшն կապակցությամբ. Զախարովա Այսօր Եվրոպական դատարանը հրապարակեց քառօրյայի գործերով առաջին վճիռը. Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել զnhի հարազատներին. Լիպարիտ Դրմեյան Նորմալ պատասխան տվե՛ք․․․ մի լղոզե՛ք․․․ Բագրատ Սրբազանը՝ դատախազներին (video) Վրաստանի քաղաքացին կասկածվում է ռուս ընդդիմադիրի սպանության մեջ ԱՄՆ-ի արևմուտքում բռնկված անտառային հրդեհների պատճառով 1,5 հազար մարդ է տարհանվել․ NBC Ով ընտրակաշառք, թեկուզ 100 դոլար բաժանել է, «Նիկոլ» է․ Կարապետյան (video) Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց. Տաթևիկ Հայրապետյան Ընդդիմությունը շատ արագ պետք է այդ քայլն անի․․․ նոր սպառնալիք կա (video) Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար Հաղթանակ` Ադրբեջանի հավաքականի նկատմամբ Միրզոյանը ԵՄ երկրներին հորդորել է արագացնել ՀՀ-ին աջակցելու քայլերը. «Ազատություն» Մենք ունենք ՊԼԱՆ Բ․․․ Սամվել Կարապետյանը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am