ԵԿՄ համագումարը կսատարի ՀՀԿ–ին. Իշխան Զաքարյանը, Սեյրան Օհանյանն ու Վարդան Ղուկասյանը չեն հրավիրվել

Շաբաթ օրը Մարզահամերգային համալիրում կայանալու է Երկրապահ կամավորականների միության համագումարը, որին «Փաստի» տեղեկություններով, ներկա է լինելու նախագահ Սերժ Սարգսյանը: Համագումարը ԵԿՄ նոր վարչություն է ընտրելու, որի կազմում չեն լինի ԵԿՄ վարչության անդամ, «Ծառուկյան» դաշինքին միացած Իշխան Զաքարյանը, ընդդիմադիր դարձած ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը և Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Երեկվա դրությամբ նրանց հրավեր ուղարկված չէր: ԵԿՄ մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը «Փաստի» հարցին ի պատասխան ասաց. «Սեյրան Օհանյանն ու Վարդան Ղուկասյանը հիմա ԵԿՄ վարչության անդամ չեն, 2014 թ.–ին անցկացված համագումարում իրենք չեն ընտրվել վարչության կազմում: Իշխան Զաքարյանը ունի մանդատ և եթե ցանկանում է, կարող է մասնակցել»: Հնարավո՞ր է Սեյրան Օհանյանը հեռացվի ԵԿՄ–ից` հարցին, ԵԿՄ խոսնակը պատասխանեց. «Չկա դեպք, որ մեկը հայացքների համար հեռացված լինի ԵԿՄ–ից: ԵԿՄ–ից հեռացվում են կանոնադրական խախտումների և հայրենիքի դավաճանության համար: Կարծում եմ՝ Սեյրան Օհանյանը նման բան թույլ չի տվել»: ԵԿՄ համագումարը բանաձև է ընդունելու առաջիկա ընտրություններում ՀՀԿ–ին սատարելու մասին: «Ընդունվելու է հայտարարություն, որում գնահատականներ կլինեն երկրում առկա բոլոր կարևոր պրոցեսներին: Իհարկե նաև անդրադարձ կլինի ընտրություններին»,– ասաց խոսնակը:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 55 անգամ
Լրահոս
«Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրություններ». Հարութ Սասունյան Իսրայելը «Հեզբոլլահի» հրթիռները խոցելուց հետո հարվածել է Հարավային Լիբանանին Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով. քաղաքագետ Ողբերգական ավտովթար. կա 1 զոհ․ 4 վիրավորներից 3-ը անչափահաս են «Ընտրողի ձայնը չի կարող պարզապես «վերանալ» վարչական որոշման հետևանքով». վերլուծություն 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. վիրավորներ կան Փաշինյանը հերթական անգամ այս հանցագործության հանցակիցն է դարձնում իրավապահներին․ Միկոյան ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC Միայն մեկն էր ինձ համար բարդ մրցակից. Արման Ծառուկյան Դատարանը վարույթ է ընդունել ամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի Մեքենայում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի Ադրբեջանը Հայաստան է մատակարարել 11 մլն դոլարի ապրանք 41-ամյա վարորդը բեռնատարով բախվել է քարե պարսպին և գազատար խողովակներին Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց Օրգովի 12-ամյա աշակերտը հեռախոսով տելեգրամ ինչ-որ ալիքից է գնել թմրանյութ. Կարեն Թաթուլյան. «Առավոտ» Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողը Որ դեպքում վթարի մասնակիցները կտուգանվեն Բեռնատարների որոշ վարորդների մուտքի արգելքը Ռուսաստանում կարող է հանվել. «Ազատություն» Տիրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել Դուք այս թվերը լսե՛ք․ Ռուսաստանի հետ 7,6 միլիարդ առևտրաշրջանառության հետ ե՞ք խաղ անում․ Բոզոյան (video) «Գործ ունենք նոր ու սարսափելի զիջման հետ․ Հաջիևի այցի ծանր հետևանքները»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Մեզ կանգնեցնելու են փաստի առաջ․ ո՞վ է իրականում Հաջիևը․ Արմինե Ադիբեկյան (video) Ի՞նչ եք ուզում, մարդիկ իրենց բերքը, ծաղիկները թափում են․ թողեք ապրեն․ քաղաքացիներ (video) «Մենք նման խաղեր չենք խաղում». Զելենսկին հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am