Սերժ Սարգսյանը լուսանցք է մղում Կարեն Կարապետյանին

  Խոստումի համաձայն Սերժ Սարգսյանը ՀՀԿ համամասնական ցուցակի գոնե առաջին տասնյակին նոր շունչ ու երանգ հաղորդեց, այս տասնյակում չկան քրեաօլիգարխիկ դեմքեր, որպիսիք խորհրդարանական նախորդ ընտրություններին էին: ՀՀԿ-ի պատմության ընթացքում թերեւս բացառիկ իրադարձություն եղավ, երբ կուսակցության ղեկավարը հրաժարվեց ցուցակը գլխավորելուց, սակայն այսքանով հանդերձ իշխող կուսակցության ցուցակը բազմաթիվ ինչուների ու հրացականների տեղիք է տալիս, էլ չենք խոսում, որ արտահոսքով հայտնի դարձած ցուցակի հաջորդ տասնյակներն առանձնապես նույն տրամաբանությամբ չեն ձեւավորվել, ինչպես առաջինը: Արդեն գրել ենք, որ ՀՀԿ-ի հենց երկրորդ տասնյակում տարեցների պակաս չի զգացվում, Գալուստ Սահակյանը, Հերմինե Ննաղդալյանը, Սամվել Նիկոյանը, Գագիկ Մինասյանն ու ուրիշներ են տեղ գտել սերնդափոխված ցուցակում, իսկ քաղաքական սերնդափոխության մասին հիշատակում էին իրենք՝ մեծերը: Միեւնույն ժամանակ հայտնի դարձած ցուցակի 30-յակի մեջ մեկ ձեռքի վրա կարելի է հաշվել օրենք գրողներին: Այնինչ հին կազմում պատգամավորների մի տասնյակ կար, որը այդ դժվարին առաքելության պատասխանատուն էր, ՀՀԿ-ի դիմագիծը կերտող հատվածը, պատգամավորների մի խումբ, որոնք տարբեր ու դժվարին պահին հայտնվում էին մամուլի ակումբներում,հարցազրույցներ տալիս՝ իրենց վրա վերցնելով կուսակցության դեմ ուղղված ծանր հարվածները: Այդ շարքում են Հովհաննես Սահակյանը, Գագիկ Մելիքյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արտակ Դավթյանը,Կարինե Աճեմյանը,Լեռնիկ Ալեքսանյանը, Սուքիաս Ավետիսյանը, Վարդան Այվազյանը եւ ուրիշներ, որոնց անունները մինչեւ այս պահը չի քննարկվում ՀՀԿ անցողիկ ցուցակի համատեքստում: Եթե այս ամենին գումարենք ռեյտինգային ցուցակներում ընդգրկված պատգամավարների կալիբրը՝ քրեաօլիգարխիկ ու մականունավոր՝ Շմայս, Նովո, Լֆիկ եւ ուրիշներ,  ապա վստահաբար կարելի է արձանագրել, որ հաջորդ խորհրդարանում օրենքները գրվելու են բոլորովին այլ տեղում: ՀՀԿ կանանց խմբից այս առումով կարելի է ամբողջությամբ հույսը կտրել, նրանց մեջ թերեւս կան երկուսը, որոնց վրա կարելի է հենվել: Արդարադատության գործող նախարար Արփինե Հովհաննիսյանն է մեկը, սակայն դեռեւս հայտնի չէ՝ նրան կթողնեն խորհրդարանում, թե կտեղափոխեն գործադիր մարմին: Կանանց կոնտինգենտում հաջորդ խելացին Վարդան Այվազյանի օգնականն է՝ Մարիամ Ավետիսյանը, որը ակտիվ մասնակցություն է ունեցել ՀՀ օրենսդիր աշխատանքներին և ունի բարձր կրթական ցենզ: Բայց ցուցակում ակնառուն եւ ամենատարօրինակը վարչապետ Կարեն Կարապետյանի թիմի բացակայությունն է: Համենայն դեպս մինչ այս պահը անցողիկ տեղերի թեկնածուները գրեթե բոլորը հայտնի են, իսկ անցողիկության շեմը 25-30 հորիզոնականներն են, բայց միայն վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանի մասին է հայտնի, նա ցուցակում 25-րդն է լինելու: Սա ուշագրավ ու խոսուն փաստ է, որովհետեւ ՀՀԿ-ին անդամագրվելուց հետո Կարեն Կարապետյանը կուսակցություն տարավ ավելի քան 7000 հոգու,  մի գիշերվա մեջ  այդ յոթ հազարի մոտ անդիմադրելի ցանկություն առաջացավ անդամակցելու այն կուսակցությանը, որին վարչապետն էր անդամակցել: Նորագիրների մասին մամուլը գրեց, որ վարչապետի համախոհներն ու թիմակիցներն են՝ գազի աշխատակիցները: Այսկերպ Կարեն Կարապետյանը փորձում էր ցույց տալ ՀՀԿ-ում իր  դերակատարումը, թիմի ձեւավորումը: Սակայն համամասնական ցուցակում, գոնե նշմարվող առաջին երեք տասնյակում  նրա թիմակիցները չեն երեւում, ինչը նշանակում է, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում թիմային խաղ տանել ու խաղի մեջ մտցնել նաեւ Կարեն Կարապետյանին՝ դրանից բխող հետեւանքներից խուսափելով: Եթե չասենք , որ նա լուսանցք է մղում Կարապետյանին, ով հավակնոտ հայտարարություններ է անում ու նույնպիսի ամբիցիաներ ունի: Անի Սահակյան

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am