Հրապարակվեց ԲՀԿ ցուցակը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հրապարակեց ԲՀԿ ցուցակը: «Մասնակցելու ենք «Ծառուկյան» դաշինք անվանումով։ Ցուցակը բաղկացած է լինելու 187 մարդուց, որից մոտ 140 ը ռեյտինգային ընտրակարգով։ Լինելու են արվեստի, մշակույթի սպորտի մարդիկ ցուցակում։ Համագործակցության հուշագիր ստորագրվել է «Ալյանսի» և ԲՀԿ ի միջև։ ՀՀՇ ից, «Հայազնից» մարդիկ ներգրավված են լինելու ցուցակում»,- ասաց նա։ 1.Գագիկ Ծառուկյան 2. Իշխան Զաքարյան 3. Նաիրա Զոհրաբյան 4. Վարդան Բոստանջյան 5. Միքայել Մելքումյան 6.Արարատ Զուրաբյան 7. Տիգրան Ուրիխանյան 8. Իվետա Տոնոյան 9. Արգամ Աբրահամյան 10. Վարդևան Գրիգորյան:
