Պահում են միֆը

Ինչպես հայտնի դարձավ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ընտրական ցուցակը կգլխավորի ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Դեռեւս հայտնի է ընտրական ցուցակի առաջին տասնյակը, որտեղ տեղ են գտել հիմնականում ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչներ։ Երկրորդը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, հաջորդաբար Արփինե Հովհաննիսյան, Արա Բաբլոյան, Արմեն Ամիրյան, Արմեն Աշոտյան, Էդուարդ Շարմազանով եւ այլք։ Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ ցուցակին եւ պատասխանելով հարցին, թե առաջին տասնյակը համապատասխանում է Սերժ Սարգսյանի տված խոստումներին, որ թեւակոխում ենք նոր քաղաքական մշակույթի փուլ ու քաղաքական սերնդափոխություն է տեղի ունենալու, պատասխանեց․․«Բոլոր դեպքերում ռասկլադը փոխում են» նկատեց քաղաքագետը հիմնավորելով․«Այստեղ հիմնականում միջին տարիքի, առույգ, փողկապավոր , սափրված մարդիկ են։ Բայց հիմա խնդիրը հետին պլանը մաքրելն է» միաժամանակ նշեց Լեւոն Շիրինյանը։ Նա այդ «մաքրման» գործընթացը պայմանավորեց ընդդիմադիր երեք դաշինքների՝ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան , Ծառուկյան դաշինքի եւ Ելք-ի ակտիվությամբ․«Այդ դաշինքների ակտիվությամբ է պայմանավորված, թե ինչ որոշում կնդունի Սերժ Սարգսյանը։ Կհրաժարվի՞ արդյոք Սերժ Սարգսյանը հետին պլանում սպասող հատվածից, կախված է դաշինքների՝ հասարակության շրջանում ցուցաբերած ակտիվությունից։ Միայն այդ ժամանակ նա կարգի կբերի երկրորդ պլանը»։ Հիշեցրեցինք, որ ՀՀԿ-ն հրապարակել է ռեյտինգային ցուցակները, որոնցում տեղ են գտել մականունավորներ, սակայն քաղաքագետը կրկին ընդգծեց, որ դաշինքների ակտիվությամբ պայմանավորված՝ Սերժ Սարգսյանը կարող է «ետնամասը» առաջ բերել։ Լեւոն Շիրինյանի գնահատմամբ չնայած այդ դաշինքներում առանձնապես որոշակիություն դեռեւս չի նկատվում, բայց ցուցակների գրանցումից հետո հնարավոր է անակնկալներ ի հայտ գան․։ Շիրինյանի գնահատմամբ չնայած սերնդափոխության , այդուհանդերձ ողջունելի չէ, որ այդ սերնդափոխությունը կատարվում է «հայրերից որդիներին» սկզբունքի համաձայն․«Պարզվում է, որ բոլոր եղբայրներով լավ պատգամավորներ են, մայր եւ տղա լավ նախարար են, դա շատ վատ է։Այդպիսի բան Հայաստանում չի եղել»։ Անդրադառնալով այն փաստին, որ Սերժ Սարգսյանն անձամբ չի ղեկավարում ցուցակը, ցուցակում տեղ չի գտել նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի անունը, քաղաքագետն ասաց․«Իրենք իրենց վեր են դասել այդ գործընթացից, որպեսզի ղեկավարեն այն։Կա նաեւ երկրորդ մասը, որ եթե վարչապետը գլխավորեր ցուցակը, ապա քննադատությունը նրան նոր վիճակի մեջ կդներ, կասեին՝ գեղեցիկ խոսեց,խոստումներ տվեց, բայց արդյոք տեսեք հիմա ուր է։ Դրա համար պահում են միֆը, առասպելը»։ Անի Սահակյան

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am