Ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանը ցուցակի 11-րդ տեղում
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն լրագրողների հետ զրույցում նշեց, որ Կուսակցության փոխնախագահն ինքն է, և «Բարև Երևան»-ի ցուցակն էլ այդ իսկ պատճառով ինքն է գլխավորել: Հարցին, թե ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանը ցուցակի 11-րդ տեղում, «Ժառանգության փոխնախագահը նշեց, որ Հովհաննիսյանն ինքն է ընտրել այդ տեղը։ «11-րդ տեղում է Րաֆֆի Հովհաննիսյանը, որովհետև համոզված է, որ այդ հորիզոնականը ևս անցողիկ է»,-ասաց նա։
