Մեր վարչապետի թեկնածուն Սեյրան Օհանյանն է. Արմեն Մարտիրոսյան
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին մասնակցելու է «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ» կարգախոսով, ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
ինչպես տեղեկացրեց՝ դաշինքի համամասնական ցուցակում է նաև քաղաքագետ, այժմ կալանքի տակ գտնվող Անդրիաս Ղուկասյանը, ով առաջադրվելու է թիվ 4 ընտրատարածքում, որը ներառում է Կենտրոն, Էրեբունի և Նուբարաշեն ընտրատարածքները։
Հարցին, թե ով է դաշինքի վարչապետի թեկնածուն, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց՝ Սեյրան Օհանյանը։
