«Անհրաժեշտ է ձերբազատվել ատելությունից». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Իրանի հետ միջուկային գործարքը. «Իմ վարչակազմն արդեն իսկ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է ընդունել եւ ես կանեմ ամեն ինչ, որպեսզի թույլ չտամ Իրանին երբեւէ, միջուկային զենք ունենալ»: Անդրադառնալով իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, ըստ «Ամերիկայի ձայնի»՝ նախագահ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի նոր նախաձեռնությունը նախատեսում է տարածաշրջանի այլ երկրների ներգրավում խաղաղ գործընթացի մեջ: Դա թույլ կտա երկու կողմերին ավելի հեշտ փոխհամաձայնության գալ: Սակայն ամենակարեւոր խնդիրներից մեկը ատելությունից ձերբազատվելն է, ընդգծում է Դոնալդ Թրամփը. «Պաղեստինցիները պետք է ձերբազատվեն ատելությունից, որը նրանց սովորեցնում են վաղ տարիքից: Ես տեսել եմ, թե նրանց ինչ են սովորեցնում: Դա սկսվում է շատ վաղ տարիքից, սկսվում է դպրոցի դասարանում»: Իսրայելի վարչապետ Նեթանյահուն իր կողմից նշեց, որ հակամարտությունը կարող է կարգավորվել երկու սկզբունքների հիման վրա: Իսրայելը ինքը պետք է վերահսկի իր անվտանգությունը եւ պաղեստինցիները պետք է հրաժարվեն Իսրայելը ոչնչացնելու կոչերից: «Ցավոք սրտի, պաղեստինցիները ոչ միայն հերքում են անցյալը այլեւ՝ թունավորում ներկան: Նրանք վճարում են ամսեկան թոշակ սպանված ահաբեկիչների ընտանիքներին: Հենց սա է հակամարտության աղբյուրը»: Նախագահ Թրամփի նախաձեռնության համաձայն, իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման ձեւաչափը կարող է ընդլայնվել, իր մեջ ներառելով տարածաշրջանի մի շարք արաբական պետությունների, որոնց օգնությամբ հակամարտությունը կարգավորման նոր թափ կստանա:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Սրանցից վախեցող չկա՛, սրանց հետ ոչ մի պայմանավորվածություն չի՛ լինելու․ Լևոն Քոչարյան (video) Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Փաշինյանի իշխանության լկտիությանը այնպիսի պատասխան կտանք, որ․․․ Գերասիմ Վարդանյան (video) Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում Նեթանյահուն դատապարտել է Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակումը Սրբոց Թարգմանչաց վարդապետաց ոգով հզորացած՝ Դպրեվանքը բացեց 2026-2027 տարեշրջանի դռները Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Տեր Գարեգին քահանա Արսենյանի գործով դատական նիստը կկայանա վաղը TRIPP-ը՝ Իրանի թիրախո՞ւմ. ի՞նչ է սպասվում առաջիկայում (video) Մահացել է ազատամարտիկ Վարդան Մալխասյանը Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից Սաուդյան Արաբիան պատրաստվում է պատասխանել հութիների հրթիռային հարձակումներին․ Le Monde Հայաստանը հայտնվել է տարածաշրջանի ամենաթանկ բենզին ունեցող երկրների շարքում Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am