«Հատուկ գնդի վետերաններ» կազմակերպությունն աջակցելու է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին
Այսօր տեղի է ունեցել «Հատուկ գնդի վետերանների» Հ/Կ վարչության նիստ: Վարչությունը քննարկելով առաջիկա ԱԺ ընտրությանը մասնակցելու հարցը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջադրված դաշինքներից մեկի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Արցախյան ազատամարտում իր ծանրակշիռ ներդրումն ունեցող, բանակաշինության ակունքներում կանգնած և այժմ էլ երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրներով մտահոգ ու դրանց լուծումներն առաջարկող մեր մարտական ընկերը՝ Սեյրան Օհանյանը, ինչպես նաև նկատի առնելով այն հանգամանքը, որ «Ազատամարտիկների դաշինք» -ը ևս հայտարարել է միանալու միասին, որոշել է․Իր աջակցությունն ու զորակցությունը հայտնել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին:
