Առաջադրվելու են ռեյտինգային ընտրակարգով
ՀԱԿ կուսակցության անդամ Լևոն Զուրաբյանը քիչ առաջ հայտարարեց, որ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ցուցակը բաղկացած է 141 անձից: Այն ղեկավարելու է Լևոն Տեր-Պետրոսյանը, նախընտրական շտաբը ղեկավարելու է ինքը, իսկ ՀԺԿ-ից շտաբի աշխատանքները համակարգելու է Ստեփան Մինասյանը: Նրա խոսքով Կենտրոնում առաջադրվելու է ինքը, Արաբկիրում՝ Արամ Մանուկյանը, Զոյա Թադևոսյանը, Տիգրան Պասկևիչյանը, Գրիգորի Գրիգորյանը: Ավան վարչական շրջանում դարձյալ առաջադրվելու է Վլադիմիր Կարապետյանը, ինչպես նաև «Անտարես» հրապտարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
