Թրամփը հանցագործություն է համարել «ռուսական հետախուզության հետ կապերի մասին» տեղեկությունների արտահոսքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «ռուսական հետախուզության հետ կապերի» մասին տեղեկությունների արտահոսքը ԶԼՄ-ներ՝ հանցագործություն է, գրում է Reuters-ը: «Դա հանցագործություն է, որը շարունակվել է շատ երկար, դեռևս մինչև իմ նախագահ դառնալը, սակայն այժմ դա իրականորեն կատարվում է»,- ասել է Թրամփը: Նրա խոսքերով, նա կարծում է, որ այդ կերպ դեմոկրատները արձագանքում են ընտրություններում Հիլարի Քլինթոնի կրած պարտությանը:
