Ադրբեջանի դեսպանատունը Վրաստանում հայ-ադրբեջանական բախում է հրահրում

Վրաստանում ադրբեջանական դեսպանատունը մեր երկրում իրեն այնպես է զգում կարծես թե այդ տարածքն իր իշխանության տակ է գտնվում։ Ամենաշատը զարմանք է հարուցում Վրաստանի իրական տերերի՝ կառավարության և հասարակության բարձիթողի անպատասխանատվությունը։ Ահա արդեն մի քանի տարի շարունակ, ինչ Վրաստանում՝ Ադրբեջանի դեսպանատան նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ իրագործվում են մի շարք միջոցառումներ «Խոջալուի արդարությունը» անվամբ։ Կարելի է ավելի մանրամասնորեն լուսաբանել այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել Իվանյան (Խոջալու) բնակավայրում 1992թ․ին, մինչդեռ դա չէ տվյալ հոդվածի նպատակը, բացի այդ յուրաքանչյուր ցանկացող կարող է հետաքրքրվել-խորանալ այն օրերի դեպքերի մեջ և առանց մեր օգնության հասկանալ թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Մի խոսքով: Թվում էր, թե ադրբեջանական դեսպանատունը ինչ-որ միջոցառում է անցկացնում, թող անցկացնի՝ մեզ ի՞նչ։ Բայց բանն այն է, որ արտասահմանյան պետության ներկայացուցչությունը տեղի բնակիչներին՝ վրացի ադրբեջանցիներին հրահրում է անցկացնել տարբեր բողոքի ցույցեր և քարոզչություն անցկացնել մեր քաղաքի փողոցներում, այլ երկրների դեսպանատների առջև։ Մի քանի օր առաջ ադրբեջանական մամուլը սկսել է հրապարակել մի շարք նորություններ, որոնք կարդալով հայտնի է դառնում, որ Մառնեուլիում բնակվող ադրբեջանցիները (ամենայն հավանականությամբ Վրաստանի քաղաքացիներ) կազմակերպել են այսպես կոչված «աշխատանքային խումբ» և սկսել են նախապատրաստվել «Խոջալուի արդարությունը» անվամբ միջոցառմանը։ «Աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան առաջին քարտուղարը՝ Էլչին Մամեդովը, որը ներկայացրել է հավաքվածներին «Խոջալուի 25 ամյակի առթիվ անցկացվելիք միջոցառումների և ծրագրի մասին» նախագահ Ալիևի հրամանը։ Դեսպանատան առաջին քարտուղարը նաև լսել է ադրբեջանցի երիտասարդության առաջարկությունները և կարծիքները», -գրում է ադրբեջանական ԱՊԱ-տեղեկատվական կենտրոնը։ Վրացի ադրբեջանցիների կողմից Իլհամ Ալիևի հրանանով իրականացվելիք ծրագրի շրջանակներում մտնում են հետևյալ միջոցառումները՝ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան առջև բողոքի ցույցը, քարոզչական թռուցիկների և թերթերի բաժանումը Թբիլիսիի մետրոյի կայարանների մոտակայքում (Ռուսթավելի, Ազատության հրապարակ, Մարջանիշվիլի), երկրի հանրային դպրոցներում նկարների մրցույթի անցկացումը, Թբիլիսիում Ախունդովի անվան պետական տուն-թանգարանում գիտական վեհաժողովի անցկացումը։ Ինչպես նաև մի շարք միջոցառումների անցկացումը Վրաստանի ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլի շրջանում։ Դժվար չէ կռահել, թե ինչպիսի նպատակներ է հետապնդում ադրբեջանական դեսպանատունը՝ հրահրելով ազգությամբ ադրբեջանցի Վրաստանի քաղաքացիներին անցկացնել նման միջոցառումներ մի քաղաքում, որտեղ ավելի քան 50 000 բնակիչ հայկական ծագում ունի։ Թբիլիսիում հայ-ադրբեջանական կոնֆլիկտ հրահրելու փորձեր եղել են նաև անցյալ տարիներին։ Տվյալ փորձերը հատկապես ագրեսիվ ձև ընդունեցին անցյալ տարի գարնանը։  Այդ օրերին միայն վիրահայերի ողջամտությունն էր, որը պաշտպանեց երկրին ծայրահեղ վտանգավոր և անցանկալի հետևանքներից։ Բայց մյուս կողմից ողջամտությո՞ւն է արդյոք մշտապես աչք փակել օտար պետության բացահայտ սադրիչ գործունեության վրա, որը նա վարում քո իսկ տանը։ Եթե ողջ ծրագրվածը լիներ ազգությամբ ադրբեջանցի Վրաստանի քաղաքացիները նախաձեռնությունը, ապա դեռ կարելի էր փորձել հասկանալ մեր համաքաղաքացիների անկեղծ զգացմունքները։ Կարելի էր ամեն ինչ վերագրել քաղաքացիների՝ իրենց կարծիքն ու դիրքորոշումն արտահայտելու իրենց օրինական իրավունքին։ Բայց բանը հենց նրանում է, որ այս ողջ գործունեությունը անցկացվում է «արտասահմանյան պետության նախագահի հրամանի» շրջանակներում։ Նախագահ Ալիևը, որը սովոր է հրամայել իր բնակչությանը, թե ինչպիսի բողոքի ցույցեր անցկացնեն, ինչպիսիք՝ ոչ, այժմ որոշել է տարածել իր իրավասությունը Վրաստանի քաղաքացիների վրա։ Այստեղ իսկ ի հայտ է գալիս մի տրամաբանական հարց՝ իսկ ո՞ւր են նայում Վրաստանի  իշխանությունները։ Նրանք չեն կարդո՞ւմ ադրբեջանական մամուլ, որտեղ շատ հասկանալի գրված է, որ բոլոր միջոցառումներն անցկացվում են Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ և Վրաստանում ադրբեջանական դեսպանատան աջակցությամբ։ Կամ էլ, հնարավո՞ր է, որ այս ամենը իր տրամաբանական հետևանքներով, արդեն համաձայնեցված են մեր երկրի Կառավարության հետ։ Կարծես թե եկել է ժամանակը, որպեսզի մեր պետության իշխանությունները պարզություն մտցնեն այս հարցում՝ մենք արդեն ապրում ենք Ադրբեջանի տարածքում, թե՞ այն երկիրը, որի քաղաքացիներն ենք մենք հանդիսանում, այնուամենայնիվ, ունի բավարար հարգանք ինքն իր նկատմամբ, որպեսզի թույլ չտա արտասահմանյան պետությանը խառնվելու իր հասարակության ձևավորման գործընթացին և անթաքույց կերպով կոնֆլիկտներ հրահրի։ Երբ արտասահմանյան պետությունը սադրում է այլ պետության քաղաքացիներին այս կամ այն գործողություններին, դա արդեն չի կարելի անվանել ժողովրդավարություն, դա բռնագրավում է։ Նվազագույնս դա լիարժեք բռնագրավման սկիզբ է։ armenian-community.ge

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am