Ո՞ր մեկն ասես, ո՞ր մի թերությունն է պատրաստվում վերացնել Սեյրան Օհանյանը

Րաֆֆի  Հովհաննիսյանը  պատմական  պահ  որակեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան  դաշինքի» ձեւավորման փաստը՝ չմանրամասնելով, թե ինչու։ Ստորագրված եռակողմ հռչակագրին կից փաստաթղթում, կազմված 11 կետից, դաշինքի կողմերը շարադրել են իրենց գեղեցիկ ցանկությունները։ Մեկ հատիկ նոր բան, որ չկա ՀՀ Սահմանադրության, ՀՀ կառավարությունների (զանազան տարիների), ՄԱԿ-ի կոնվենցիաների, Հայաստանի ՄԻՊ գրասենյակի, ՀՀԿ նախընտրական պլատֆորմների մեջ, այդ 11 կետում չես գտնի։ Փաստաթղթի թերեւս միակ առանձնահատկությունը կարող է լինել ամեն ինչ երկրի անվտանգությանը եւ բանակի էլ ավելի ամրապնդմանը հանգեցնելու միտումը, որը, անշուշտ, Օհանյանի ազդեցության արդյունքն է։ Նույնիսկ առանձին կետ կա ուժային կառույցների մասին՝ 5-րդ կետը։ Այդ կետով դաշինքի հիմնադիրներն արձանագրել են, որ ուժային կառույցները պետք է ծառայեն ժողովրդին, այդ կառույցներում պետք է այս, այս, այս բաներն անել, իսկ այն մասին, որ այդ կառույցներում եւ մասնավորապես բանակում կոռուպցիան ելել մարդ էր ուտում, ոչ մի խոսք չեն գրել։ «Միասին ենք կերտելու մեր երկրի ապագան։ Դաշինքը նրա համար է, որ յուրաքանչյուր անհատի գործունեությունը գնահատի։ Հերի՛ք է հանդուրժենք բոլոր բացթողումները, որոնք այսօր գոյություն ունեն»։ Սեյրան Օհանյանի ճռճռան խոսքերն են։ Սոլիդ գործիչն առնվազն պետք է հասկանար, որ դրանք նաեւ իր բացթողումներն են։ Երբ ժողովուրդն ամեն ինչ տալիս է բանակին, իսկ բանակը թիկունք չունի, որովհետեւ ամեն ինչ լափվում է մինչեւ բանակին հասնելը, երբ բանակի ավտոպարկի 80 տոկոսն ապրիլի 2-ին խոդ չի ընկնում, որովհետեւ թալանված է, երբ սպայի եւ զինվորի միջեւ իսպառ բացակայում են կանոնագրային հարաբերությունները, որովհետեւ պաշտպանության նախարարն այդ թերությունները վերացնելու ժամանակ չունի, մեղմ ասած՝ մեր հարեւան Շմավոնի մեղքը չէ։ Շմավոնն ի՞նչ անի, երբ հայ զինվորին քշում են գեներալական ամառանոցների շինարարության վրա աշխատելու։ Ո՞ր մեկն ասես, ո՞ր մի թերությունն է պատրաստվում վերացնել Սեյրան Օհանյանը: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am