Ամենաշատը ես չեմ դատապարտվել.Հայրիկյան

Այսօր մի լրագրող ասում է՝ ճի՞շտ է, որ ամենաշատ Դուք եք դատուել, ամենաշատ տարիների Դուք եք դատապարտուել։ Ասում եմ՝ Ոչ։ Ամենաշատ տարիների դատապարտուել է Ազատ Արշակեանը՝ ընդհանուր 23 տարի, Յետոյ գալիս է Աշոտ Նաւասարդեանը՝ 22 տարի։ Ես դատապարտուել եմ ընդամենը 19 տարի երեք ամսուայ (չհաշուած բռնի՝ հատուկ օդանաւով արտաքսումը)։ <<Բա, բոլորն ասում են, թէ հայ գործիչներից ամենից շատ դուք եք նստել >>։ Ճիշտ են ասում,-պատասխանում եմ ես։ <<Բայց դուք նոր ասացիք, որ Ազատ Արշակեանն է ամենից շատ տարիներ եղել բանտում>>։ Հասկացայ, որ սկսնակ լինելով չի տարբերակում <<դատապարտուել>> եւ <<կալանավայրում լինել>> հասկացութիւնները։ Եւ նրբօրէն բացատրեցի՝ դատապարտուել նշանակում է դատարանի վճռով պատիժ ստանալ, որը կարող է նաեւ ընդհատուել, իսկ կալանավայրում լինել նշանակում է արդէն կրել պատիժը։ <<Հիմա, դուք քանի՞ տարի եք պատիժ կրել>>։ <<Ո՞րը. կալանավայրու՞մ թէ աքսորում>>։ <<Նոյնը չէ՞>>։ Եւ հասկացայ, որ ամեն նրբերանգ չգիտէ եւ պարտաւոր էլ չի իմանալ։ Կարծում եմ, ինձնից բաժանուեց մի քիչ հարստացած. <<Սովետի օրոք դատապարտուել եմ 19 տարի 3 ամսով. դատուել եմ 5 անգամ՝ 1970 թ.՝ 4 տարով, 1974թ.՝ նախ 2 տարով, ապա 10 տարով, 1981 թ.՝ Պերմում՝ 3 տարի 3 ամսով եւ 1988 թ. Մոսկուայ ԽՍՀՄ Գերագոյն խորհրդի նախագահութեան հրամանագրով բռնի արտաքսում անժամկէտ)։ Պաշտօնապէս բռնադատուած եմ համարւում, այսինքն՝ այդքան պատիժ կրել եմ՝ քսան տարի երկու ամիս, որոնցից 14 տարի 4 ամիս կալանավայրեր՝ բանտեր ու ճամբարներ, 3 տարի 6 ամիս՝ աքսոր եւ 2 տարի 4 ամիս արտաքսում։ Այս բոլորը պետականօրէն ճանաչուած է որպէս բռնադատում։>> Մի քիչ հոգնեցրեց ինձ, բայց իր օգնութեամբ հստակ թուաբանութիւն ունեցայ, որը եւ գրանցեցի։ Ընկերներիս թուաբանութիւնն էլ արեցինք, բայց դա մէկ այլ անգամ։  

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընդդիմադիր ուժերի միջև արդեն քննարկումներ կան. Լևոն Քոչարյանը փակագծեր բացեց (video) «Փաշինյանը շա՛տ լավ գիտի՝ ով է Անդրանիկ Թևանյանը, դրա համար էլ շատ արագ կալանավորեց նրան»․Մանուկյան (video) Ի՞նչ է ասել Ավետիք Չալաբյանը ձերբակալվելուց առաջ․․․․ Մանվելյան (video) Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն ՀՀ-Ադրբեջան ինտերնետ-տրանզիտ․ ինչ են ցույց տալիս անվտանգային ռիսկերի մասին պնդումները․ Civilnet Երիտասարդի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 7 գրամ քաշով չորս փաթեթ թմրանյութ Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան․ «Պատերազմն անխուսափելի է, որովհետև․․․» (video) Մի կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը, դա չի արտացոլում շատ վտանգավոր զավթողական հայեցակարգը Ինչ է զգուշացնում Հայաստանին Ռուսաստանի նախկին գլխավոր պետական սանիտարական բժիշկը (video) «Դուք ձեզ հարուստի թուլե՛քի տեղ եք դրել․ որտեղ բռնեմ, կզցնելու եմ»․ Դավիթ Մկրտչյան (video) Հովհաննես Իշխանյանը Արցախի դրոշը պարզեց՝ Ավինյանի «քերթող» ելույթի ժամանակ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am