«Ֆլեշի Բարսեղի» փեսան խոստացել է «կոտրել» Ծառուկյանի եւ Սասուն Միքայելյանի ձայները. ի հեճուկս վարչապետի

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանը նախորդ շաբաթ ստացավ մաքսային ծառայության գեներալի կոչում եւ նշանակվեց ՀՀ վարչապետի խորհրդական: Թե ինչ խորհուրդ պետք է տա Կարեն Կարապետյանին Հրազդանի ցեմենտի գործարանի լաբորանտ աշխատած Սանամյանը, դժվար է ասել: Բայց փաստ է, որ նրան խորհրդականի պաշտոնը խիստ անհրաժեշտ է ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ընտրակեղծիքներ կազմակերպելու համար:Սանամյանը, որ Սերժ Սարգսյանի քավոր Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշ Բարսեղ) փեսան է, հանրությանն առավել հայտնի է ընտրակեղծարարի իր իմիջով. Հրազդանում նա անձամբ էր շրջում ընտրատարածքներում եւ կեղծիքների հրահանգներ տալիս` հօգուտ քաղաքապետ Արամ Դանիելյանի: Հիմա էլ նրան այդ դերակատարմամբ է Սերժ Սարգսյանը գործուղել Կոտայքի մարզ` առաջադրվելու ԱԺ պատգամավորի թեկնածու: Նա խոստացել է սեփական միջոցներով (իսկ դրանք հսկայական են, որին դեռ կանդրադառնանք) մարզում «կոտրել» ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ «Ելք» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանի ձայները:«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ Սանամյանն էլ է սկսել ցուցակագրումներ անել, անհնազանդներին զգուշացնել, որ իր համար չաշխատելու դեպքում խնդիրներ կունենան, ինչպես նաեւ խոստումներ է շռայլում, թե «մեծ գումարներ» են պտտվելու, միայն թե կարողանա ձայներ հավաքել:Հուսանք` ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հատկապես իր խորհրդականի դեպքում հետամուտ կլինի, որպեսզի նա պահի գործադիրի ղեկավարի խոսքերը. այն է` պաշտոնական լծակները կուսակցական շահերին ծառայեցնողները արջի ծառայություն են մատուցում իշխանություններին: Սանամյանի քայլերը արջի ծառայության են նմանվում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Էշի հարսանիք-2․ «Հրապարակ» 24 ժամվա ընթացքում քսան նավ է անցել Հորմուզի նեղուցով Նիկոլ Փաշինյանը հաստատ չի ընտրվի Եկեղեցին պաշտպանելու համար պետք չէ նրան դարձնել իշխանության կցորդ․ Հայր Հովհաննես Թուրքիայի ԱԳ նախարարն անվանել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման պայմանը ԱՄՆ նախագահն արդեն երրորդ անգամ է դավաճանում դիվանագիտությանը․ Խամենեիի ռազմական խորհրդական ԵՄ երկրների քաղաքացիների խաղաղ քունն ավարտվել է․ Տուսկը կոչ է արել ՆԱՏՕ-ին լուրջ վերաբերվել Մեդվեդևի ուղերձին «Անպատժելիությունը պետք է ավարտվի». Իրանը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի հասցեին «Հայաստան» դաշինքը հրավիրում է հանրահավաքի՝ մայիսի 31-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակ Սամվել Կարապետյանը դատի է տվել Ալեն Սիմոնյանին ու պահանջում է ներողություն խնդրել «Հանգիստ, վստահ և կոռեկտ»․ Արեն Ափիկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին Քարաբերդում 41-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով բախվել է ծառերին ու հայտնվել անտառում․ կան վիրավորներ Եթե ընտրությունների ցուցակներում հայտնաբերել եք մահացած անձի տվյալներ, դիմեք ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն․ ՆԳՆ ԱՄՆ-ում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան Ճակատագրական պահերին մի կողմ քաշվողներին,«քաղաքականությամբ չզբաղվողներին» կյանքն առաջինն է հարվածում Պետրոսը խիստ նկատողություն կստանա վերադասից․ Գագիկ Ասատրյան «Հանգիստ, վստահ և կոռեկտ»․ Արեն Ափիկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին Իրանը հարվածել է Քուվեյթում գտնվող ամերիկյան ավիաբազային. կան տուժածներ Վիճաբանության ընթացքում կրակել ու սպանել է ազգականին ՇՀԿ երկրները հանդես են եկել տիեզերքը զենքից զերծ պահելու կոչով 6 մլն դրամ փոխհատուցում և հերքում. Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ԱԺ նախագահի դեմ․ «Հետք» Կատարը հրաժարվել է ապասառեցնել Իրանի 12 միլիարդ դոլարի ակտիվները 956 հազար եվրոյի մաքսանենգության, փողերի լվացման դեպքով քրվարույթ է նախաձեռնվել. ձերբակալվել է 2 անձ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am