«Սարոյան» փեսաներ

Վերջին շրջանի քաղաքական բուռն իրարանցումն ու վերադասավորումներն այնպիսի անսպասելի լուծումներ ու փոփոխություններ են մատուցում, որ մի բան պարզ է դարձել. հիմա ոչինչ բացառել չի կարելի: Իրավիճակը, որը ստեղծվել է Ծառուկյանի շուրջ, ավելի կոնկրետ՝ Ծառուկյանի փեսաների շուրջ՝ Սարոյան եղբայրների ֆենոմենն է հիշեցնում։ Իսկզբանե տեղեկություններ կային, որ Գագիկ Ծառուկյանը որոշել է իր երեք փեսաներին՝ Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդուն՝ Դավիթ Մանուկյանին, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին եւ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին ընդգրկել նախընտրական ցուցակ։ Սակայն նախընտրական թոհուբոհի ընթացքում ջրեր հոսեցին ու Ծառուկյան դաշինքի պոտենցիալ թեկնածուներից շատերը «զադնի» դրեցին, ինչպես Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի որդին։ Նրանց թվում փոխվեց նաեւ Ծառուկյանի որոշումը մարզպետ փեսայի՝ Կարո Գուլոյանի հարցում։ Փոխարենը անդրդվելի մնաց Հովիկ Արգամիչը, նա իր տղային կմտցնի խաղի մեջ՝ Ծառուկյան դաշինքով։ Ի տարբերություն Սեդրակյանի Հովիկ Աբրահամյանը վճռական գտնվեց, քանզի քաղաքական անբիցիաներն են մեծ։ Հովիկ Արգամիչը աննախադեպ ակտիվությամբ աշխատում է հայրենի Արտաշատում, խնդիր է դրել ոչ մի թիզ չզիջել մրցակիցներին, ցույց տալ, որ Արարատի մարզում ասողն իրենք են։ Իսկ Անդրանիկ Մանուկյանի որդին, Ծառուկյանի մյուս փեսան ռեյտինգային ցուցակով կառաջադրվի Կոտայքի մարզում։ Թվում է, թե Ծառուկյանի հարազատ մարզում հարազատ փեսայի առաջ խոչընդոտներ չեն լինի, սակայն խնդիրն այնքան պարզ չէ։ Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն մարզերում, այդ թվում Կոտայքում տարածքների ու աշխատանքի բաժանում է կատարել, առաջադրված թեկնածուները չպետք է խանգարեն մեկը մյուսին, չանցնեն միմյանց տարածք։ Նույն սկզբունքն է դրված նաեւ ԲՀԿ-ի հետ մրցակցության հարցում։ Հիշեցնենք, Կոտայքի մարզում առաջադրվող ՀՀԿ-ի թեկնածուների մասին։Նախկին մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը՝ Բուլկի Արամը չնայած իսկզբանե ցանկություն էր հայտնել ստանձնել մարզում ՀՀԿ-ականների աշխատանքի կուրացիան, հիշեցնենք, որ նա Կոտայքի ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարն է, սակայն ՀՀԿ վերնախավում որոշեցին, որ նա մյուս ռեյտինգայինների պես պետք է թեկնածություն առաջադրի եւ ցույց տա իր կշիռը, թե որքան ձայն կարող է հավաքել հարազատ կուսակցության համար: Որպեսզի հետագայում նա թիմային աշխատանքը ամբողջովին չվերագրի իրեն եւ մեծամեծ պահանջներ ներկայացնի կուսակցությանը: Կոտայքում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում կլինեն նաեւ պատգամավորներ Վարդան Այվազյանն ու Արտակ Դավթյանը, առաջինը կլինի Չարենցավանի եւ հարակից բնակավայրերի ձայն հավաքողը, երկրորդը՝Աբովյանի: Ինչպես նաեւ կառաջադրվի Բարսեղ Բեգլարյանի՝Ֆլեշի Բարսեղի սանիկի թեկնածությունը: Չարենցավանում գործող «Ասկե գրուպ» ընկերության ղեկավար Վահան Հարությունյանի թեկնածությունը նույնպես ուժի մեջ է, վերջինս Սերժ Սարգսյանի ընկեր, գործարար Միշա Հարությունյանի որդին է եւ ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի զարմիկը։ Սակայն քանի որ Չարենցավանում նրան այնքան էլ չեն ճանաչում, իսկ Վարդան Այվազյանի հարազատ մարզում ունեցած հեղինակությունը կարող է մրցակցությունից դուրս մղել նրան, չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը նրան տեղափոխի համամասնական ցուցակ։ Նշենք, որ Ծառուկյանի մարզպետ փեսան Կարապետ Գուլոյանը թեպետ թեկնածություն չի առաջադրել, սակայն նրա վրա դրված է Աբովյանի շրջանից ՀՀԿ-ի համար ձայներ հավաքելու խնդիրը։ Ուշագրավ է, որ Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Գուլոյանի «բաջանաղը» նույնպես Աբովյանից պետք է ձայյներ հավաքի, այնպես որ Ծառուկյանի փեսաների մոտ լիակատար խառնաշփոթ է։ Անի Սահակյան

դիտվել է 367 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am