Խոշոր ավտովթար Վանաձորում

Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևանյան խճուղի 136 հասցեի դիմաց բախվել են Վանաձոր քաղաքի Վ.Համբարձումյան փողոցի բնակիչ, 65-ամյա Լյովա Աբրահամյանի վարած Opel Astra մակնիշի 60 AՏ 707 համարանիշի և Լոռու մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 38-ամյա Մերի Չիլինգարյանի վարած Nissan Tiida մակնիշի 34 RV 410 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լ. Աբրահամյանն ու նրա ուղևորուհիներ, Վանաձորի բնակիչներ, 56-ամյա Ալինա Աբրահամյանը, 29-ամյա Անի Լոռոցյանը, և Nissan-ի վարորդ Մ. Չիլինգարյանն ու նրա ուղևորուհի, 13-ամյա Էմի Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինայի և դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունայնը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Բազումի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Լ.Աբրահամյանը աշխատում է Վանաձորի պարարվեստի դպրոցում՝ որպես պարուցույց, իսկ Մ. Չիլինգարյանը՝ Վանաձոր քաղաքի Վազգեն Առաջինի անվան թիվ 1 հիմնական դպրոցում՝ որպես գրադարանավարուհի, իսկ վիրավորներից Է. Սարգսյանը սովորում է Վազգեն Առաջինի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 7-րդ դասարանում: Ֆոտոլրագրողը հայտնում է նևա, որ վթարի հիմնական պատճառներից է նաև ճանապարհի մերկասառույցը, մինչդեռ Վանաձորի քաղաքապետը օրեր շարունակ, ի լուր աշխարհի, հայտարարում էր՝ ինչքան էլ կառավարությունը չնչին գումարներ տրամադրի Վանաձորի ճանապարհների մերկասառույցի մաքրման համար միևնույն է՝ իր ղեկավարած կառույցը այնպես է անելու, որպեսզի ճանապարհները լինեն անցանելի, մինչդեռ այս դեպքում Վանաձորի քաղաքապետը լրիվ հայտնվել է Գիքորի դերում. մնում է քաղաքապետարանի առջև ճանապարհները մաքրող համապատասախան կառույցների պատասխանատուներին «Էստի համեցեք» անի: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ Ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ․ ՀԱԿ Իսրայելցի զինվորականները ազատ են գործել՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով․ Կաց Տոտենհեմն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է նախատեսում Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am