Մամեդյարովը կհանդիպի Մինսկի խմբի համանախագահներին
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մյունխենյան կոնֆերանսի շրջանակներում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այդ մասին հայտնել է Haqqin.az-ը: ԱԳՆ մամլո խոսնակ Հիքմեթ Գադջիևը հայտարարել է, որ նշանակված անվտանգության գծով Մյունխենյան կոնֆերանսի շրջանակներում ծրագրված է Ադրբեջանի ԱԳ առաջնորդ Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
