Սահակ Սրբազանը հայհոյանքներ է տեղացել Կրոնական ժողովի հասցեին, Արամ Աթեշյանն արձագանքել է

arevelk.am. Պոլսահայ համայնքում շարունակվում է քննարկվել Պոլսո Հայոց Պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հրաժարականը և դրան հաջորդած պոռթկումը: Սահակ Սրբազանը ոչ միայն հրաժարական է տվել Կրոնական ժողովի ատենապետի, այլև՝ պատրիարքարանին կից գործող «Հովակիմ 1461» հիմնարկի փոխատենապետի պաշտոնից, ինչպես նաև իր թեկնածությունն է հանել Պոլսո պատրիարքական hնարավոր ընտրությունից: Հենց հիմնականում պատրիարքական ընտրության նախապատրաստական աշխատանքների հետ էր կապված Սահակ Մաշալյանի պոռթկումը: Նա նամակ է հրապարակել, որում նաև նշել է, որ հեռանում է քաղաքից. «Ակնհայտ է, որ քանի դեռ Արամ սրբազանը Պոլսո պատրիարքական փոխանորդի պաշտոնում է, պատրիարքական ընտրությունները չեն կարող կայանալ: Իր լիազորություններն օգտագործելով ութ տարի մանիպուլյացիա իրականացնելը, սեփական պաշտոնը չարաշահելը հանցավոր բնույթ ունեն, և համաձայն եկեղեցական օրենքների նա արժանի է պատժի»,-համայնքային մամուլին ուղարկած իր նամակում նշել է Սահակ եպս. Մաշալյանը, ավելացնելով, որ պատմության մեջ երբեք պատրիարքի աթոռը ութ տարի թափուր չի մնացել: Իր նամակում եպիսկոպոսը նշել է նաև, որ եկեղեցու գլխավոր հոգևոր խորհուրդը չորս հոգևորականից բաղկացած հանձնաժողով է կազմել, որը պետք է իշխանություններին ներկայացվելիք դիմում կազմեր նոր ընտրություն անցկացնելու վերաբերյալ: Սակայն Արամ Աթեշյանը թույլ չի տվել, որ նամակը ներկայացվի Ստամբուլի նահանգապետարան, ինչի պատճառով դիմումի ներկայացման գործընթացն առկախվել է: Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը ներկայացրել է Արամ արք. Աթեշյանի արձագանքը՝ Սահակ Մաշալյանի պոռթկմանը: «Ես իսկապես ցավ ապրեցի: Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ մենք հոգևոր եղբայրներ ենք: Որպես Ստամբուլի մեջ գտնվող երկու եպիսկոպոս` ներկա դժվար ժամանակաշրջանում մեզ է վիճակվել պատրիարքարանի նավը խաղաղ նավահանգիստ առաջնորդելու գործը: Եղբայրների միջև կարող են լինել տարակարծություններ: Կրոնական ժողովի պարագայում էլ կարող եմ ասել նույնը: Ժողովում կարող են ծագել տարակարծություններ, սակայն այդ ամենից հետո պետք է ընդունել քվեարկության արդյունքը: Սահակ եպիսկոպոս Մաշալյանը լքեց մեր երեկվա ժողովը և առանց նույնիսկ խորհրդակցելու ներկայացրեց հրաժարականը` ի զարմանս բոլորի: Տեսնենք, թե առաջիկա օրերին ինչ իրադարձություններ տեղի կունենան»,- թերթին ասել է Աթեշյանը: «Ժամանակ»-ի փոխանցմամբ, փետրվարի 13-ին Սահակ Մաշալյանի հրաժարականը համընկել է Համայնքային Վագըֆների Հարթարկի («VADİP») հերթական ժողովին, որին մասնակցելով, Սահակ սրբազանը, ափերից դուրս գալով հայհոյանքներ է տեղացել Կրոնական ժողովի հասցեին: Նույն ժողովում նա Արամ Աթեշյանի մասին ասել է. «Թող լքի և գնա, թող երջանիկ լինի, արդեն բավականաչափ դրամ ունի: Թե չէ այս ընտրությունը հանրաքվեից հետո էլ չի կայանալու»:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընդդիմադիր ուժերի միջև արդեն քննարկումներ կան. Լևոն Քոչարյանը փակագծեր բացեց (video) «Փաշինյանը շա՛տ լավ գիտի՝ ով է Անդրանիկ Թևանյանը, դրա համար էլ շատ արագ կալանավորեց նրան»․Մանուկյան (video) Ի՞նչ է ասել Ավետիք Չալաբյանը ձերբակալվելուց առաջ․․․․ Մանվելյան (video) Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն ՀՀ-Ադրբեջան ինտերնետ-տրանզիտ․ ինչ են ցույց տալիս անվտանգային ռիսկերի մասին պնդումները․ Civilnet Երիտասարդի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 7 գրամ քաշով չորս փաթեթ թմրանյութ Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան․ «Պատերազմն անխուսափելի է, որովհետև․․․» (video) Մի կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը, դա չի արտացոլում շատ վտանգավոր զավթողական հայեցակարգը Ինչ է զգուշացնում Հայաստանին Ռուսաստանի նախկին գլխավոր պետական սանիտարական բժիշկը (video) «Դուք ձեզ հարուստի թուլե՛քի տեղ եք դրել․ որտեղ բռնեմ, կզցնելու եմ»․ Դավիթ Մկրտչյան (video) Հովհաննես Իշխանյանը Արցախի դրոշը պարզեց՝ Ավինյանի «քերթող» ելույթի ժամանակ (video) ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am