Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի հայտարարությունը

Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը հանդես է եկել  հայտարարությամբ. «Ս.թ. փետրվարի 14-ին, մոտավորապես ժամը 11.20-ին այցելել եմ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ պաշտպանյալներիս՝ Ժիրայր Սեֆիլյանին և Վարուժան Ավետիսյանին տեսակցելու նպատակով: Քրեակատարողական հիմնարկի անվտանգության աշխատակիցները ՔԿՀ պետի տեղակալ Խ. Ավետիսյանի ներկայությամբ մետաղադետեկտոր սարքով ստուգել են ինձ մոտ առկա փաստաթղթերը և հաստատել, որ փաստաթղթերում որևէ մետաղական կամ այլ արգելված իր չկա, որից հետո ՔԿՀ պետի տեղակալ Խ. Ավետիսյանն ինձ հարց է ուղղել, թե արդյոք ինձ մոտ առկա փաստաթղթերում չկան այնպիսի փաստաթղթեր, որոնք պարունակում են քաղաքական կոչեր: Իմ պահանջից հետո՝ հայտնել, թե ինչ լիազորություն է նա իրականացնում, որ օրենքով է նախատեսված այդ լիազորությունը, նա հեռացավ և ես առաջացա տեսակցությունների համար նախատեսված սենյակ: Քիչ անց տեսակցությունների համար նախատեսված սենյակ ժամանեցին նույն Խ. Ավետիսյանը և ՔԿՀ պետի մեկ այլ տեղակալ Գ. Սիմոնյանը, ովքեր հայտնեցին, որ պաշտպանյալներիս հետ տեսակցությունը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե ես տրամադրեմ իրենց ինձ մոտ առկա փաստաթղթերը և եթե դրանք ուսումնասիրելուց, դրանց բովանդակությանը ծանոթանալուց հետո իրենք կհամոզվեն, որ դրանք բացառապես պաշտպանյալներիս քրեական գործերին վերաբերող փաստաթղթեր են: Իմ կողմից մերժում ստանալով՝ նրանք հայտնեցին, որ տեսակցությունը պաշտպանյալներիս հետ արգելվում է, ինչի մասին ՔԿՀ պետի որոշումը ինձ տրամադրվել է ժամը 16.15-ին: Իր մոտ առկա փաստաթղթերը տրամադրելու պահանջի ներկայացումը փաստաբանին անօրինական միջամտություն է փաստաբանական գործունեությանը և փաստաբանական գաղտնիքը պահպանելու «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի պահանջի խախտում է: Ինձ մոտ առկա փաստաթղթերը ներկայացնելուց հրաժարվելու հիմնավորմամբ պաշտպանյալներիս հետ տեսակցությունը մերժելու որոշմամբ խոչընդոտվել է իմ կողմից իմ մասնագիտական լիազորությունների իրականացումը, այն է՝ ես զրկվել եմ պաշտպանյալներիս անարգել տեսակցելու հնարավորությունից, ինչի հետևանքով սահմանափակվել է արդյունավետ իրավական օգնություն ստանալու պաշտպանյալներիս իրավունքը: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց վերոնշյալ գործողությունները և պաշտպանյալներիս հետ տեսակցությունը մերժելը ոչ միայն ակնհայտ ոչ իրավաչափ և կամայական են, այլև պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 332.3 հոդվածի 1-ին մասով և 309 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմերը, ուստի սույն հայտարարությունը խնդրում եմ դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում, հարուցել քրեական գործ և իրականացնել նախաքննություն՝ մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով»:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am