Սեյրան Օհանյանը մնաց մենակ

Հայաստանում հանգուցալուծվեց ամենամեծ նախընտրական ինտրիգը՝ ցուցակների հարցը: Գրեթե պարզ դարձավ, թե որ ուժն ինչ ցուցակով է մասնակցելու ընտրությանը, թեպետ ոմանք, մասնավորաբար Ծառուկյան  ու Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքներում  դեռեւս թաքցնում են ամբողջական ցուցակը,առաջինի տասնյակն է հայտնի, երկրորդի՝ 20-յակը: Բայց այդքանով հանդերձ ընդհանուր եզրակացույունների կարելի է գալ: Հատկապես սպասումները մեծ էին վերջին դաշինքի դեպքում, այդ սպասումները պայմանավորված էին նախորդող աղմկահարույց զարգացումներով, ու հատկապես Արցախի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դաշինքում ունեցած առանցքային դերակատարման ու նրա ներկայացրած նախնական ցուցակի հանգամանքով, որի բացահայտումը ստանձնեց Վիկտոր Դալլաքյանը: Վերջինս դաշինքից դուրս գալուց հետո ի լուր ամենքի պատմեց, որ փետրվարի 6-ին «Երրորդ հանրապետություն» կուսակցության գրասենյակ է այցելել Սամվել Բաբայանը և ներկայացրել Օսկանյան– Օհանյան դաշինքի համապետական ցուցակը, որի առաջին տասնյակում չի եղել Վիկտոր Դալլաքյանի անունը։ Դալլաքյանը գրեթե բաց տեքստով ասաց, որ Սեյրան Օհանյանը այդ դաշինքում առանցքային դերակատարում չունի ու Սամվել Բաբայանն է կուլուարային ստվերային գործունեություն ծավալում:Ակնարկեց նաեւ Քոչարյանի՝ դաշինքում ունեցած ազդեցության մասին, որի ապացույցը Բաբայանի «Համախմբում» կուսակցության նկատմամբ ունեցած համակրանքն է, Դալլաքյանի խոսքով՝ Բաբայանը այդ կուսակցության լոբբինգով է զբաղված: Ըստ Բաբայանի ցուցակի, որը հրապարակեց Վիկտոր Դալլաքյանը, առաջնորդողը թեեւ  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էր, բայց հաջոր տեղերը10-ից 7-ը հատկացվել էր Օսկանյանի կուսակիցներին հետեւյալ հաջորդականությամբ՝  «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյան, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը, նույն կուսակցության անդամներ Էլինար Վարդանյանը, Անդրանիկ Թևանյանը, Վահե Հովհաննիսյանը, 7–րդ տեղում «Ժառանգության» Արմեն Մարտիրոսյանը, 8–րդում՝ «Ժառանգության» անդամ Սուսաննա Մուրադյան, 9–րդում՝ Երվանդ Բոզոյանը և 10–րդ հորիզոնականում «Համախմբում»-ից պատգամավոր Ստեփան Մարգարյանը։ Այսօր պաշտոնական ցուցակի պատկերը մեծ փոփոխություններ չի կրել, համամասնական ցուցակը կրկին գլխավորում է Սեյրան Օհանյանը, իսկ անցողիկ տասնյակը ձեւավորվել է 2-ը մեկի հարաբերակցությամբ՝ Օսկանյանի կուսակցությունից երկու անուն, Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունից մեկ թեկնածու հարաբերակցությամբ: Երկրորդը  ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանն է, այլ Արմեն Մարտիրոսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը ամենայն հավանականությամբ այս անգամ էլ պատգամավոր դառնալու զահլա չունի: Իսկ  Ժառանգության կազմը ցուցակում պետք է նկատել,որ  ոչ ներկայացուցչական է, անհայտ անուններ, երբեմնի բրենդային կուսակցության բեկորներն են մնացել: Տասնյակում 5-րդ, 8-րդ եւ 10-րդ հորիզոնականներում ժառանգականներ Վահագն Հովհաննիսյանն են, Սուսաննա Մուրադյանը, որի գոյության մասին լայն հասարակությանը հայտնի դարձավ վերջերս Անահիտ Բախշյանի հասցեին տհաճ հայտարարության ժամանակ, նա ասել էր, որ Բախշյանը երբեք էլ առանցքային դեմք չի եղել կուսակցությունում ու այլ հանգամանքների բերումով է հայտնվել, ինչպիսին ամուսնու մահը:Ինչևէ, 10-րդում Գառնիկ Սահակյանն է, որը Վանաձորի կուսակցության կառույցի ղեկավարն է, մյուս երկուսն էլ վարչության անդամներ են, որոնց մասին քիչ բան է հայտնի: Այդուհանդերձ ամենաուշագրավը Սեյրան Օհանյանի մենությունն է ցուցակում:Քսանյակում տեղ են գտել  նշված երկու կուսակցության անդամները եւ դաշինքին միացած Տիգրան Կարապետիչը, անկուսակցական Անդրիաս Ղուկասյանը եւ Արդարություն կուսակցության ղեկավար Արթուր Բալոյանը: Օհանյանի թիմից, Ազատամարտիկների դաշինք, Արթուր Ալեքսանյանի՝ Ամարասի Արթուրի միասնական Արմենիայից որեւէ մեկը ընդգրկված չէ քսանյակում: Սա եւս մեկ ապացույց է, որ Սեյրան Օհանյանը ընդամենը <<ֆասսադ>> է ապահովում այդ դաշինքի համար, իսկ հիմնաքարը Օսկանյան-Բաբայան-Քոչարյան եռամիասնությունն է ձեւավորել: Պակաս ուշագրավ չէ Ծառուկյան դաշինքի տասնյակը, որը նույնիսկ հնի նորովի մատուցում չէ: Բացակայում են ներկայանալի դեմքերը, ինչպես նախորդ ընտրությունների տասնյակում՝ Հարություն Քուշքյան, Վարդան Վարդանյան եւ այլք:  Հատկանշական է տասնյակում տեղ գտած  Արարատ Զուրաբյանի  բացատրությունը համագործակցության վերաբերյալ, նա ասել է,  որ Ծառուկյանի հետ լավ հարաբերություններ ունի։ «Քաղաքական հարցերով երբեք չեն համագործակցել, զրուցեցին ինչ-որ ընդհանրություն գտանք, այդ համագործակցությունը դրական արդյունք կտա, միասին լուրջ աշխատանք կա անելու ժողովրդավարության, տնտեսության հետ կապված», - ասել է ՀՀՇ վարչության նախագահը։ Փաստորեն  Զզուրաբյանն իր անձնական զրույից տպավորությունը պարտադրել է նաեւ կուսակցության վարչությանը, որը դաշինքին միանալու որոշում ընդունեց, թեեւ Ալեքսանդր Արզումանյանը որոշումից հետո  հեռացավ ՀՀՇ-ից՝ ասելով, որ գաղափարական դաշտում չեն երկու կուսակցությունները: Անի Սահակյան

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am