Եթե Արամ սրբազանը մնա, ես կգնամ. Սահակ եպիսկոպոս Մաշալյան

Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի պաշտոնաթող եղած նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը այլևս չի բնակվում պատրիարքարանում, լքել է իր սենյակն ու տեղափոխվել հայրական բնակարան, որը գտնվում է Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում: Այս մասին Մաշալյանն ասել է Ստամբուլի հայկական «Ժամանակ» պարբերականի հետ զրույցում: «Քաղաքում եմ, սակայն այլևս չեմ գնալու եկեղեցի, քանի որ դա կարող է այլ կերպ մեկնաբանվել: Չեմ ցանկանում ստեղծել այն տպավորությունը, թե շարունակում եմ աշխատել»,- ասել է եպիսկոպոսը: Ստամբուլի հայկական լրատվամիջոցի հետ զրույցում նա կրկնել է իր քննադատությունները Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի, հոգևորականների դասի և համայնքային ղեկավարների նկատմամբ: Նա հոգևորականների դասի անդամներին վախկոտ է անվանել: «Բոլորն իրենց գործում հաջողության հասած մարդիկ են: Արդյոք պետք է հանդուրժեն իրենց գործերում մի անձի, ով երկու օրվա գործը չի կարողանում ավարտել արդեն ինը տարի: Արամ սրբազանն է, որ ձախողում է ընտրությունները: Անկողմնակալ մեկը պետք է լինի տեղապահ, օրինակ պարզ մի քահանա, և հենց նա վարի այդ գործը: Եթե դա լինի, ապա ես կշարունակեմ ծառայել ազգիս: Եթե Արամ սրբազանը մնա, ես կգնամ: Ես նրա հետ բարեկամական հարաբերություններ եմ հաստատել, սակայն ազգի շահը գերադասում եմ այդ բարեկամությունից: Իրականում ես այսպիսի մարդ չեմ, խաղաղ ու հանգիստ բնավորություն ունեմ և չեմ ցանկանում այսպես երևալ: Պատկերացրեք, որ հոգևորականների դասի անդամներն անգամ չեն զանգահարում ինձ»,- ասել է Մաշալյանը: Նա համոզմունք է հայտնել, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ոչ արժանի է պատրիարքի պաշտոնին, ոչ էլ կարող է անել այդ գործը: Եպիսկոպոսը հայտնել է, որ թեպետ հրաժարվել է կրոնական ժողովի նախագահի պաշտոնից, սակայն շարունակում է մնալ դրա անդամ: Նաև «Հովակիմ 1461» հիմնադրամի անդամ է, թեպետ դրա նախագահությունից ևս հրաժարվել է: Զրույցի ավարտին Մաշալյանը հայտնել է, որ հետաքրքրությամբ սպասում է փետրվարի 16-ին կայանալիք հոգևոր խորհրդի ժողովի արդյունքին: «Ես հստակ նշել եմ այս քաղաքում մնալու իմ պայմանները: Պոռթկում ունեցա, ինչը հավաքական երկար սխալների կուտակման հետևանք էր: Բոլորը, բոլորս հանցավոր ենք: Ես ընդունում եմ, որ կրոնավորներն իմ եղբայրներն են, հավատում եմ, որ ամեն ինչ պետք է վերականգնվի, քարերն իրենց տեղը պետք է ընկնեն: Շուրջ տասը տարվա ծանր հետևանքներով մի փլատակ պետք է հավաքենք: Պետք է դարման գտնենք այս իրավիճակին, սակայն համայնքը գլուխ չունի»,- ասե լ է նա: Իր հրաժարականի առնչությամբ Մաշալյանն արել է ևս մեկ պարզաբանում` նշելով, որ հրաժարականը պաշտոնականացված չէ: «Ես միայն հանրությանն ուղղված պատգամով եմ հայտնել իմ հրաժարականի մասին: Որևէ պաշտոնական նամակ չեմ ուղարկել պատրիարքարան: Իմ հրապարակած հրաժարականի մեջ նշված բոլոր կետերը պայմանական են: Ցանկանում եմ բացատրել հետևյալը` առկա բոլոր հարցերի պարագայում մեծագույն պատասխանատվություն կրողներից մեկն էլ ես եմ, բայց ես առանձին անճար եմ: Այժմ տեսնում եմ, որ իմ հնչեցրած ահազանգն արդեն տեղ է հասնում»,- ասել է Սահակ եպիսկոպոս Մաշալյանը` նշելով, որ ուխտել է ծառայության համար, այլ ոչ թե թողնել-փախչելու: «Եթե իմ ահազանգով ստեղծված մթնոլորտը շարունակվի, ամեն բան կարող է փոխվել: Եթե տեսնեմ, որ ես ի զորու եմ փոխել այս ընթացքը, ապա կվերանայեմ ամեն բան: Իսկ եթե ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպես հիմա է, ապա հայտարարածս հրաժարականը պետք է պաշտոնական դարձնեմ: Այս պահին սպասումի մեջ եմ»,- եզրափակել է Մաշալյանը:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ Ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ․ ՀԱԿ Իսրայելցի զինվորականները ազատ են գործել՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով․ Կաց Տոտենհեմն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է նախատեսում Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am