Աղվան Վարդանյանի եղբայրն ու Դավիթ Լոքյանի որդին՝ ՀՅԴ ցուցակում
ՀՅԴ-ն այսօր ներկայացրել է իր համամասնական ցուցակը, որում ընդգրկվել է նաև Սերգեյ Լոքյանը՝ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի որդին: Վերջինիս անունը նշված է ցուցակի 29-րդ հորիզոնականում:Թիվ 5 ընտրատեղամասում էլ իրենց ուժերն են փորձելու Արարատի փոխմարզպետ Հայրապետ Բաբայանը, ինչպես նաեւ Աղվան Վարդանյանի եղբայրը՝ Արա Վարդանյանը: Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը ներկայացրել է, որ կուսակցության ցանկը բաղկացած է 170 անձնացից, տարածքային թեկնածուների թիվը 150 է:
