Ադրբեջանի Միլլի մեջլիսը խստացրել է «Ռազմական դրության մասին» օրենքը
Ադրբեջանի Միլլի մեջլիսը երեկ ընդունել է «Ռազմական դրության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը: «Ռազմական դրության մասին» օրենքը բաղկացած է 6 գլխից եւ 27 հոդվածից։ Ըստ այդմ՝ սահմանվում է, որ ռազմական դրությունը կարող է հայտարարվել հանրապետության տարածքի որեւէ մի հատվածի փաստացի բռնազավթման, օտարերկրյա պետության կողմից Ադրբեջանին պատերազմ հայտարարելու, երկրի վրա ռազմական հարձակման իրական սպառնալիք ստեղծվելու, երկրի տարածքի ինչ-որ հատվածը շրջափակման մեջ առնելու կամ դրա սպառնալիքի դեպքում: Նոր օրենքի համաձայն՝ ռազմական դրության հայտարարման դեպքում նախատեսվում է սահմանել ռազմական գրաքննություն:
