Սեֆիլյանի պաշտպանը հրաժարվել է կատարել քրեակատարողական հիմնարկի պահանջը․ ՔԿՎ

ՀՀ ԱՆ ՔԿՎ-ն պարզաբանել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի հայտարարությունը, ըստ որի իր պաշտպանյալի հետ տեսակցության թույլտվությունը մերժվել է: ՔԿՎ պարզաբանման մեջ ասվում է. «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` «Ձերբակալվածներին պահելու վայրերում եւ կալանավորվածներին պահելու վայրերում կանոնակարգերի կատարումն ապահովելու նպատակով սահմանվում են ներքին կանոնակարգեր, որոնք կարգավորում են ձերբակալված եւ կալանավորված անձանց ընդունելու կարգը, նրանց վարքագծի կանոնները, այն առարկաների եւ իրերի ցանկը, որոնք ձերբակալված եւ կալանավորված անձինք չեն կարող ունենալ իրենց մոտ, արգելված առարկաներն առգրավելու, ստուգումներ կատարելու, տեսակցությունների, նամակագրության, ծանրոցները, հանձնուքները եւ փաթեթները նրանց հանձնելու կարգը, օրվա կարգացուցակը եւ սույն օրենքից բխող այլ հարաբերություններ»: «ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության թիվ 1543-Ն որոշման 88-րդ կետի համաձայն, «Սույն կանոնակարգով արգելված իրերի, առարկաների եւ սննդամթերքի (N 2 ձեւ) ներթափանցումը, ինչպես նաեւ քրեական գործի քննությանը խոչընդոտելը կամ նոր հանցագործություն կատարելը կանխարգելելու նպատակով կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից իրականացվում են կալանավորված անձանց, դատապարտյալների, ինչպես նաեւ կալանավորվածներին պահելու վայր եւ ուղղիչ հիմնարկ մուտք ու ելք ունեցող այլ անձանց անձնական խուզարկություններ, կալանավորված անձանց կամ դատապարտյալների խցերի կամ կացարանների խուզարկություններ, կալանավորված անձանց կամ դատապարտյալների իրերի զննումներ եւ առգրավումներ»: Կանոնակարգի 90-րդ կետի համաձայն` «Այլ անձինք անձնական խուզարկության ենթարկվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի հետ հանդիպելուց առաջ եւ հետո: Նրանցից պահանջվում է ցույց տալ հագին եղած հագուստի գրպանների, պայուսակների պարունակությունը եւ իրենց մոտ գտնվող իրերը»: Կանոնակարգի 2-րդ կետը, սահմանում է, որ «Սույն կանոնակարգի պահանջների կատարումը պարտադիր է կալանավորված անձանց պահելու վայրի եւ ուղղիչ հիմնարկի վարչակազմի, կալանավորված անձանց եւ դատապարտյալների, ինչպես նաեւ կալանավորված անձանց պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ այցելող այլ անձանց համար»: Մ. Շուշանյանը հրաժարվել է կատարել քրեակատարողական հիմնարկի վարչակազմի` վերոնշյալ իրավանորմերից բխող օրինական պահանջը, որն էլ հիմք է հանդիսացել իր պաշտպանյալի հետ տեսակցելու թույլտվությունը մերժելու համար: Սույն պատճառաբանված որոշման մեկ օրինակը տրամադրվել է պաշտպանին»:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Մելոնին քննադատել է Թրամփի «հորինված» մեկնաբանությունները, թե ինքն «աղաչել» է լուսանկարվել նրա հետ Թուրքիան և Գերմանիան մտադիր են մեծացնել առևտրաշրջանառությունը Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու գործով Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Նիկո՛լ, դե տղա ես, ուղիղ հարցիս պատասխանիր․․․ բա գոռում էիր՝ սրիկա՜՜ են․ Ռուզան Ստեփանյան (video) Առաջին դեպքն է, որ ՍԴ-ում խախտումների ազդեցությունը ելքի վրա մաթեմատիկորեն ապացուցված է. Օրբելյան (video) Ինչպե՞ս է Գագիկ Ծառուկյանն արձագանքում Սամվել Կարապետյանի երեկվա առաջարկին (video) ԲՀԿ-ի քվեների հաշվարկի մասով տեղի է ունեցել խայտառակ մանիպուլյացիա․ Իվետա Տոնոյան (video) Փաշինյանը չի կարող սա մարսել․․․ ի՞նչ է սպասվում նրան․ Դավիթ Ջամալյան (video) Չուշանալ համախմբվել, որպեսզի «չջախջախվել». Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն Հունիսի 7-ի գիշերվա մասին հստակ հարցեր կան․ ինչ պետք է անել. Արթուր Միքայելյան (video) Վթար՝ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած «Գետինը մտնես դու քո կրքերով, այ․․․»․ վաստակաշատ մանկավարժ (video) «Հող հանձնող սրիկա դասալիքնե՛ր, հերոս տղերքի նկարներից վախեցողնե՛ր․․․»․ Ռուզան Ստեփանյանը պոռթկաց Պսիխոպատիայի թեստ՝ քաղաքական լիդերների համար. ինքնուրույն գնահատեք Փաշինյանի վարքագիծը․ Աշոտյան Զատուլինը երեկ զգուշացրեց․ ինչպե՞ս են Փաշինյանին դիմավորելու Ռուսաստանում․ Դավիթ Ջամալյան (video) Փաշինյանի սպառնալիքների և «պլան Բ»-ի մասին․ Բենիամին Մաթևոսյան (video) Ըստ ՔԿ-ի՝ Ռուբեն Հակոբյանը կատարել է ատելություն, խտրականություն քարոզելու հայտարարություններ Այսօր Հենրիխ Մխիթարյանը կայցելի «Փյունիկի» մարզադպրոց Փամբակ գետում ջրահեղձ հայտնաբերված 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել Թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել. կան ձերբակալվածներ Սարսափում եմ պատկերացնել՝ ինչ գաղտնիքներ կարող էր ԱԱԾ պետը բաց թողած լինել Բաքվում․ Ռուզան Ստեփանյան(video) Քաղաքացու լռության պատճառով անգամ կատարյալ Սահմանադրությունը դառնում է դատարկ թուղթ. Իսահակ Սրբազան ՇՏԱՊ․ Գաղտնալսել են Սամվել Կարապետյանի թիմակցի շան հաչոցը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am