«Քանի որ ես ամուսնացած չեմ, ինչի համար շատ ուրախ.... ո՛չ, շատ տխուր եմ, ուզում եմ դահլիճում հավաքված միայնակ աղջիկներին տալ իմ հեռախոսահամարը»: Դերասան Հայկ Պետրոսյանի կատակներից մեկն է: Երեկ՝ փետրվարի 14-ին, Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում «Սուրբ Վալենտի՞ն, ո՛չ Սուրբ Սարգիս» իր նոր համերգ-ներկայացման ընթացքում դերասանը կատակեց սիրահարներին նվիրված 2 տոների շուրջ: Հայտնում է armtimes.com-ը:
Մոտ 2 ժամ տեւած համերգի ընթացքում ինչպես միշտ անմիջական Հայկը կարողացավ պահել հանդիսատեսի ուշադրությունը: Ներկայացրեց Սուրբ Սարգսի եւ Սուրբ Վալենտինի պատմությունները, տոների առաջացման նախապատմությունները, նուրբ հումորով խոսեց աղջիկ-տղա, կին-տղամարդ հարաբերությունների մասին:
Ներկայացման մեջ կային նաեւ քաղաքական դրվագներ: Իր հումորներում Հայկն ուղղակի կամ անուղղակի կերպով անդրադարձավ Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, Սերժ Սարգսյանին, իշխող Հանրապետական կուսակցությանը:
Սերժ Սարգսյանի պարագայում, օրինակ, Հայկը ներկայացրեց, թե, ըստ իրեն, ինչպես նա սեր կխոստովաներ կնոջը՝ Ռիտա Սարգսյանին տեսանյութում:
Սերժ Սարգսյանը սեր է խոստովանում Ռիտա ՍարգսյանինՀայկ Պետրոսյանն անուղղակի կերպով անդրադառնում է Վլադիմիր Գասպարյանին
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը