Ռուս-ադրբեջանաթուրքական «դաշինք»` ԼՂ հարցով

Փետրվարի 12-ին և լույս 13-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 950 կրակոց: Ադրբեջանական զինուժը արևելյան ուղղությամբ կիրառել է Դ-44 տիպի հրանոթներ՝ արձակելով 13 արկ, իսկ հյուսիսային և հարավային ուղղություններով՝ 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու նռնականետեր՝ ընդհանուր առմամբ արձակելով 49 արկ, որից 41-ը՝ ականանետերից, 8-ը՝ նռնականետերից: ՊԲ առաջապահ զորամասերը աչալրջորեն հետևել են առաջնագծում զարգացումներին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար, ասված է հաղորդագրությունում: Սկսել են ավելի հաճախակիանալ տեսակետներն այն մասին, որ գարնանը հնարավոր է լարվածության էլ ավելի աճ, և նույնիսկ ռազմական գործողությունների վերսկսում: Ապրիլյան պատերազմից 10 ամիս անց` Ադրբեջանը չի ստացել այն, ինչին ձգտում էր հասնել կարճատև ուժի ցուցադրությամբ: Իհարկե, նա երկրի ներսում ներկայացնում է լիովին այլ քարոզչություն, թե ապրիլին հայկական կողմի կորուստներն ավելին են: Սակայն կարգավորման տեսակետից` Ալիևն, իսկապես, դիվանագիտական ծուղակում է: Հայկական կողմը բանակցություններին իր մասնակցությունը պայմանավորում է Ալիևի կողմից սահմանային միջադեպերի առաջարկն ընդունելու պահանջով, իսկ Բաքուն մերժում է: Հայկական կողմն ու միջնորդները խոսում են ԼՂ կարգավիճակի մասին` Ադրբեջանին դա կատաղության է հասցնում: Հետևաբար, նման պայմաններում` Ադրբեջանը ցույց է տալիս, թե ում օգնության կարիքն ունի` Ռուսաստանի: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ռուսաստանյան РИА Новости գործակալության հետ հարցազրույցում անդրադառնալով ԼՂ հակամարտությանն ասել է՝ բանակցություններին մասնակցում են միայն Հայաստանն ու Ադրբեջանը, «իսկ Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքները հետաքրքրված կողմեր են»: Համառոտ ներկայացնելով Մինսկի խմբի ստեղծման և գործունեության պատմությունը, Մամեդյարովն ամփոփել է՝ 20 տարի անց էլ հակամարտությունը մնացել է չկարգավորված: «Բոլորը հասկանում են, որ այսօր գոյություն ունեցող ստատուս քվոն ոչ մեկին չի բավարարում, բացի, թերևս, հայկական կողմից: Մենք, իհարկե, գոհ չենք, որ 20 տարվա ընթացքում օկուպացված տարածքները, ցավոք, ազատագրվում են միայն ռազմական ուժով»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը, հավելելով, որ Ջեբրայիլի շրջանում ազատվել է Ջոջուղ Մերջանլի գյուղը, և այնտեղի բնակիչներն արդեն վերադառնում են (խոսքն ապրիլյան պատերազմում հայկական կողմի կորցրած դիրքերից մեկի՝ Լելե Թեփե բարձունքի տակ գտնող գյուղի մասին է): Այնուհետև Ադրբեջանի արտգործնախարարը նաև հայտարարել է, թե իրենք կողմ են Մոսկվայում Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը: «Անցած ամիս ես Մոսկվայում էի, և մենք Լավրովի հետ քննարկում էինք այդ պլանը: Մինչ այդ, ինչպես գիտեք, նախագահներն են հանդիպել Սանկտ Պետերբուրգում: Բոլորը հրաշալի գիտեն, թե դա ինչ պլան է և մենք ինչպես պետք է շարժվենք: Ամեն ինչ գրված է: Քաղաքական կամք է պետք, որը պետք է ցուցաբերի հայկական կողմը,»- ասել է Մամեդյարովը: Այսպիսով, ռուսական կայքում տված հարցազրույցում, Մամեդյարովը կրկին շեշտել է, որ գոյություն ունի կարգավորման ռուսական առանձին պլան: Ընդ որում, ոչ առաջին անգամ: Սա հայտարարվել է թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի իշխանությունների կողմից, իսկ պաշտոնական Մոսկվան երբեք չի հերքել: Այնպես որ, բավական հստակ ուրվագծվում է ռուս-ադրբեջանաթուրքական «դաշինքը» ԼՂ հարցում` ապրիլյան քառօրյայից հետո: Թամար Բագրատունի

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am