ՍԴՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին: Այս մասին Հայելի ակումբում հայտնեց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը՝ նշելով, որ կան արհեստական խոչընդոտներ: Ինչպես հայտարարեց՝ Ծառուկյան դաշինքից դուրս է եկել այնտեղ տիրող անառողջ մթնոլորտի ու ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու պատճառով: «Անպայման կմասնակցենք Երևանի ավագանու ընտրություններին, որևէ խոչընդոտ չի կարող մեզ ետ պահել մասնակցությունից: Ամենայն հավանականությամբ առանձին կմասնակցենք»,-ասաց Գալստյանը:
