ՌԴ ԱԳՆ-նայցելել է Լապշինին և Մարատ Ուելդանով-Գալուստյանին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, որ Բաքվում ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Լապշինին այցելել են տեղի Ռուսաստանի դեսպանության աշխատակիցները։Մարիա Զախարովան հայտնել է նաև, որ ռուսական կողմը շփման մեջ է Ադրբեջանի համապատասխան պետական մարմինների հետ անցած տարի Բաքվում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործի առնչությամբ։ Ըստ նրա՝ Լապշինը պահման պայմաններից բողոք չունի։
