ՀՅԴ նախարարները կլինեն առաջին տասնյակում
Հրապարակը գրում է.Այսօր Հայ հեղափոխական դաշնակցության ցուցակի առաջին համարները՝ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, հրապարակելու են ՀՅԴ համամասնական ցուցակը, խոսելու են ԱԺ ընտրությունների նախապատրաստական ընթացքի մասին։ Մենք տեղեկացանք, որ ցուցակի առաջին տասնյակում տեղ են զբաղեցնելու ՀՅԴ նախարարները։ Հատկապես բարդ է կանանց հարցը՝ Լիլիթ Գալստյանը երկրում չէ, այլ ակտիվ կանայք ՀՅԴ կազմում գրեթե չկան, ուստի ամենակարեւոր ինտրիգը հենց դա է՝ ովքեր են ցուցակի կանայք։ Մեր տեղեկություններով, ցուցակում կլինի ԱԺ նախկին պատգամավոր Ռուզան Առաքելյանը։ ՀՅԴ ցուցակում կլինեն նաեւ բավականին մեծ թվով անկուսակցականներ, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։
