Ռուստամ Գասպարյանը կսատարի Սեյրան Սարոյանին, բայց չի առաջադրվի
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը չի առաջադրվելու առաջիկա ընտրություններին: Նա պատրաստվում է սատարել Արմավիրում ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրվող Սեյրան Սարոյանին: Ռուստամ Գասպարյանը աշխատելու է Սարոյանի նախընտրական շտաբում:
«Ժամանակ»-ի հետ զրույցում Ռուստամ Գասպարյանը, ով գտնվում էր Մարտակերտում, չի ցանկացել մանրամասնել, թե ինչու չի ցանկանում մասնակցել ընտրություններին:
«Չեմ ուզում և վերջ: Ուրիշ ոչ մի պատճառ չկա», - ասել է նա:
Ինչ վերաբերում է Սեյրան Սարոյանին, ապա Գասպարյանը չի առանձնացրել նրան:
«Բոլորն էլ իմ ընկերներն են: Իմ հնարավորությունների չափով կօգնեմ ու կաջակցեմ բոլորին», - նշել է Ռ. Գասպարյանը:
