«Իրավունք». Դավիթ Սանասարյանը մտադիր է դուրս գալ «Ժառանգություն»-ից
«Իրավունք»-ը «բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրի՝ այժմ ԱՄՆ-ում հայտնի ֆլեթչեր դիվանագիտական դպրոցում եւ Թաֆթսի համալսարանում սովորող կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը այն աստիճան է դժգոհ «Ժառանգության» Օհանյան-Օսկանյան դաշինքին միանալուց, որ որոշել է դուրս գալ «Ժառանգությունից»: …Մեր աղբյուրի վկայությամբ՝ Զարուհի Փոստանջյանը, ում կարծիքը Սանասարյանն ամբողջովին կիսում է, հորդորում է դա չձգձգել եւ կուսակցություններից դուրս գալու որոշումը հնչեցնել առաջիկա օրերին՝ դրան հավելելով Րաֆֆի Հովհաննիսյանին դատապարտող ձեւակերպում»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
