«Արմավիր» ՔԿՀ-ում փաստաբանին թույլ չեն տվել տեսակցել Ժիրայր Սեֆիլյանին ու Վարուժան Ավետիսյանին
Հիմնադիր խորհրդարանից տեղեկացնում են, որ այսօր Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանին Արմավիր ՔԿՀ-ի ղեկավարությունը արգելել է կատարել իր գործառույթը և հանդիպել իր պաշտպանյալների հետ: Նրան առաջարկել են կատարել խուզարկություն, սակայն փաստաբանը մերժել է, քանի որ դա ակնհայտ ապօրինի գործողություն է և փաստաբանը իր պաշտպանյալի հետ իրավունք ունի նամակագրություն վարել, և դա համարվում է փաստաբանական գաղտնիք:
