Վրացի լրագրողը`Բաքվի «սև ցուցակում»՝ ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախ այցելելու և այն լուսաբանելու համար (տեսանյութ)
geotimes.ge-ն հայտնում է,որ Վրաստանի «Առաջին ալիքի» լրագրող Գուրամ Ռոգավային Ադրբեջանը ներառել է «սև ցուցակում»՝ ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախ այցելելու և այն լուսաբանելու համար.այդ մասին գրառում է կատարել նաև լրագրող Գուրամ Ռոգավան: «Տեղեկացա, որ Ադրբեջանի «սև ցուցակում» եմ հայտնվել այն բանի համար, որ Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման համար 2016-ին այցելել եմ այդ տարածաշրջան: Այդ ժամանակ « Իմեդի» հեռուստաընկերությունում էի աշխատում, և անպայման ցանկանում եմ նշել, երբ ՀԸ-ի պրոդյուսերները որոշեցին մեզ ուղարկել Ստեփանակերտ և հակամարտության գոտի համարվող գյուղ : Այդ մասին տեղեկացվել էին դիվանագիտական կառույցները, տեղյակ էին, որ մասնագիտական գործունեություն ծավալելու էինք գնում և խոստացել էինք, որ բալանսը կպահպանվի, որովհետև մյուս նկարահանող խումբը պատրաստվում էր հակամարտության գոտի մեկնել Ադրբեջանի կողմից»,-գրել է լրագրողը։
