Մհեր Սեդրակյանն ու Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ ցուցակում չեն, Գագիկ Բեգլարյանը՞. Շարմազանովը չի հիշում
ՀՀԿ ԳՄ նիստից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց ,որ ՀՀԿ-ի ցուցակի առաջին հնգյակը ենթակա չէ փոփոխության:
«Մենք գտնում ենք, որ այսպիսի ցուցակով ՀՀԿ-ն հնարավորություն ունի գրանցել լուրջ մրցակցություն՝ առաջիկա ընտրությունների ժամանակ:Կուսակցության ամբողջական ցուցակը կլինի առաջիկայում», - նշեց նա։
ՀՀԿ ցուցակում չկան ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանն ու Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը,փոխանցեց նա ,իսկ հարցին,թե ցուցակում ներառված է Տրանսպորտի նախկին նախարար, ԳՄ անդամ Գագիկ Բեգլարյանը, ՀՀԿ խոսնակը պատասխանեց՝ չեմ հիշում։
