Իրանում 10 հոգու մահապատժի են ենթարկել
Իրանում մահապատժի են ենթարկել 10 անձանց, որոնք մեղադրվում են թմրանյութերի օգտագործման և վաճառքի հետ կապված հանցագործությունների համար: Այս մասին հայտնել է Anadolu գործակալությունը՝ նշելով, որ նրանից յոթի մահապատիժն իրականացվել է Կում քաղաքի «Լենգերուդ» բանտում, երեքինը՝ Սիստան շրջանի «Զաբուլ» բանտում: Կատարվածը բողոքի զանգվածային ալիք է բարձրացրել:
