Սերժ Սարգսյանը լուսանցք է մղել Սամվել Կարապետյանին
Սերժ Սարգսյանը մինչեւ վերջ պահում է համամասնական ցուցակի ինտրիգը, այս պահի դրությամբ որեւէ մեկը տեղյակ չէ, թե ովքեր են լինելու ցուցակում։ Մենք արդեն տեղեկացրել ենք, որ բոլոր պատգամավորները, ովքեր մտավախություն ունեն, թե կարող են մղվել ցուցակի հետին հորիզոնականներ, փորձել են ճշգրտել Սերժ Սարգսյանինց, բայց վերջինս հանգստացրել է, թե լինելու են ցուցակում։ Բայց ցուցակը կարող է մինչեւ 300 հոգանոց լինել։ Որոշներն էլ, ովքեր նախորդ անգամ գործարար Սամվել Կարապետյանի աջակցությամբ են հայտնվել խորհրդարանում, փորձել են ճշտել Կարապետյանից՝ լինելու են այս անգամ, սակայն Կարապետյանը ասել է, որ ինքը տեղյակ չէ ցուցակից։
