«Մաքս-գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Մանուկյանը կառաջադրվի՞ «Ծառուկյան» դաշինքով
Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Արագածոտնի մարզի թիվ 15 ընտրատարածքից ընտրված պատգամավոր, «Մաքս-գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Մանուկյանը պատրաստվում է կրկին առաջադրվել իր ընտրատարածքում՝ ՀՀԿ ռետինգային ցուցակով: Սակայն ՀՀԿ ցուցակի հրապարակումից հետո պարզ դարձավ, որ նա չի ընդգրկվել այդ ցուցակում: hayeli.am-ի տեղեկություններով «Մաքս-գրուպ» ընկերության սեփականատերը բանակցություններ է վարում Գագիկ Ծառուկյանի հետ և չի բացառվում, որ Արագածոտնում նա առաջադրվի «Ծառուկյան» դաշինքով:
