Ռուսաստանն անսպասելի զորավարժություններ է սկսել Ուկրաինայի հետ սահմանին
ՌԴ պաշտպանության նախարարությունում հայտարարել են Արևմտյան ռազմական օկրուգի զորամասերում զորամիավորումների անսպասելի ստուգումների մասին։ Մարտական պատրաստվածության են բերվել մոտոհրաձգային, հրետանային, հրթիռային ու զենիթահրթիռային բրիգադները, բանակային ավիացիայի բրիգադը, Լենինգրադի ռազմածովային բազան, ներգրավվել են նաև Սանկտ Պետերբուրգի, Պսկովի, Նովգորոդի մարզերի ու Կարելիայի Հանրապետության զինվորական կոմիսարիատները:
