Մարտի է գնում քոչարյանական «մատյան գունդը»

Այսպիսով՝ միքանիամսյա բանակցություններից հետո պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անվան հետ կապվող դաշինքը բոլորովին այլ տեսք ունեցավ։ Այսօր դաշինդի հուշագիրը ստորագրվել է Սեյրան Օհանյանի, Ժառանգություն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի եւ նախկին արտգործնախարար, Համախմբում կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանի միջեւ։ Նրանց կմիանան նաեւ Տիգրան Կարապետյանն իր կուսակցությունով, Արդարություն կուսակցությունը, մի խումբ ՀԿ-ներ, որոնց թվում Արթուր Ալեքսանյանի՝ Ամարասի Արթուրի Միացյալ Արմենիա կազմակերպությունը։ Այնինչ իսկզբանե համագործակցության հուշագիր էր ստորագրվել Վիկտոր Դալլաքյանի, Արամ Գասպարի Սարգսյանի ու Վարդան Օսկանյանի միջեւ, իսկ դաշինքի համակարգողը Սեյրան Օհանյանն էր։ Վերջին շաբաթների ընթացքում մեր աչքի դաշինքի նախնական տարբերակը գրեթե հիմնահատակ փլուզվեց,որի մասին տարբեր մեկնաբանություններ էին տրվում։ Այսօր Վիկտոր Դալլաքյանը, որը նույնպես լքել է դաշինքը, ներկայացել է իրեղեն ապացույցներով։ Փետրվարի 6-ին Դալլաքյանի ղեկավարած կուսակցության գրասենյակ է այցելել Սամվել Բաբայանն ու մի ցուցակ ներկայացրել: Այդ ցուցակը ներկայացվել է նաեւ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանին: «Սամվել Բաբայանը «Համախմբման» լոբբինգն էր անում»: Այդ ցուցակում եղել են առաջին տասնյակի անունները` Սեյրան Օհանյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Վարդան Օսկանյան, Էլինար Վարդանյան, Անդրանիկ Թևանյան, Վահե Հովհաննիսյան, 7-րդ տեղում Արմեն Մարտիրոսյան, «Համախմբման» անդամ Սուսան Մուրադյան, Երվանդ Բոզոյան, Ստեփան Մարգարյան: 10-ից 7-ը «Համախմբման» անդամներ են», բացահայտել է Դալլաքյանը վստահեցնելով, թե ինքը ցուցակի կռիվ չի անում, խնդիրը պետք է դիտարկել քաղաքական հարթությունում․«Ցանկացած համաձայնագիր պետք է ունենա տրամաբանություն, որը պետք է նախանշվի սկզբունքներով, որոնք պետք է ներկայացվեն հանրությանը, պետք է լինի աշխատանքային կանոնագիրք, պետք է քննարկումներ լինեն, որով ծրագրերը պետք համադրվեն: Սակայն քննարկում չի եղել, համապատասխան պլատֆորմները չեն ձևավորվել»: Ստացվում է, որ դաշինքի ցուցակի հիմքը Վարդան Օսկանյանի կուսակիցներն են, այստեղ թերեւս հարց է առաջանում, որ եթե Օսկանյանի կուսակցությունն այդքան հզոր էր, որի պատճառով պետք է առաջին տասնյակում առնվազն 7-ը լինեն այդ թիմից, ինչու՞ էր համագործակցում մյուս ուժերի հետ, դիցուք՝ Վիկտոր Դալլաքյանի, Արամ Սարգսյանի։Թերեւս ավելորդ է հիշեցնել «Համախմբում» կուսակցության եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կապի մասին, որքան էլ հերքվի այս ակնհայտ իրողությունը։ Իրականում ակնհայտ է, որ ստվերային գործընթացներ են ընթացել ոչ միայն Վիկտոր Դալլաքյանի ու Արամ Սարգսյանի, այլ հենց Սեյրան Օհանյանի թիկունքում։ Քոչարյան-Օսկանյան տանդեմը իսկզբանե հաշվարկել է Սեյրան Օհանյանի ընկալելի կերպարը, վերջինիս ներքաշել պրոցեսի մեջ, ըստ ամենայնի լայն հնարավորությունների ու լիազորությունների արտոնություն խոստացել,սակայն, երբ հասել է գործի պահը, հետ է վերցրել նախկին պայմանավորվածությունները։ Պատահական չեն մամուլի տեղեկություններոը, որ Սեյրան Օհանյանն ինչ-որ պահից ցանկացել է դուրս գալ խաղից՝ չունենալով որեւէ լիազորություն։ Իսկ այդ ամենի մասին փաստում է Վիկտոր Դալլաքյանի ներկայացրած ցուցակը։ Օրինակ ինչով է առավել ասենք Երվանդ Բոզոյանը Ազատ Արշակյանից, որը տեղ չի գտել առաջին տասնյակում։ Արշակյանը Ամարասի Արթուրի ՀԿ-ն է ներկայացնում, որն աջակցություն է հայտնել անձամբ Սեյրան Օհանյանին, ասել է թե նրանք էլ Սեյրան Օհանյանի կուսակիցներն են։ Նշենք, որ Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է ցուցակում տեղ ունենալուց։ Ավելին, Արշակյանի վաստակը, հեղինակությունը եւ հանրային ընկալումը չունեն այդ տասնյակում տեղ զբաղեցրածների գերակշիռ մասը։ Կամ օրինակ որ արժանիքի համար են Րաֆֆի Հովհաննիսյանի բեկորների վերածած կուսակցության ներկայացուցիչները առաջատար հորիզոնականներում դիրքավորվել։ Պատասխանն, անշուշտ, կա, խորհրդարան են գործուղվում Քոչարյանի հավատարիմները, որոնք անկախ իրավիճակներից կառավարելի են լինելու։ Անի Սահակյան

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Սև ծովում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հունական տանկերն է հարձակման ենթարկվել ԱԹՍ-ի կողմից Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանը պայմաններ է նշել Ռուսական արմատներով ներդրող. ո՞վ է կանգնած «Թրամփի ուղու» հետևում. Deutsche Welle Դոնալդ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի պատկերը՝ այն անվանելով «ԱՄՆ նորտարածք» ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Ներքին Չարբախ–Դարակերտ ճանապարհը երկու օր փակ կլինի Բարսելոնա-Երևան չվերթի ինքնաթիռը 12 ժամ ուշացումով է հասել «Զվարթնոց». մանրամասներ Պուտինը կոնկրետ հարց է տվել Փաշինյանին․ թշնամու կողմը գնալու ծանր հետևանքը․ ՀՀ նախկին վարչապետ (video) Այդ մարդիկ բոլորը հանցագործներ են, նրանք սարսափելի հանցանք են գործել․ Խոսրով Հարությունյան (video) «ՎԵՐՋ․ Եկել է Աննայի գնալու ժամանակը, ինքն ասում է՝ եկել է ժամանակը»․ Հովհաննես Շահինյան (video) «Ապուշը նման բան կմտածեր․ ասեմ՝ ինչպես եք 300 հազար ադրբեջանցիներին բերելու Հայաստան»․ Աբովյան (video) Արամ Հովհաննիսյա՛ն, իսկ դու ի՞նչ քրեականների հետ կապեր ունես․ Նարինե Դիլբարյան (video) Նիկո՛լ, ի՞նչ TRIPP, լսի՛ր՝ ինչ առաջարկ եմ քեզ հիմա անում․ Նախկին վարչապետ Խոսրով Հարությունյան (video) «Բա որ Ալենին ասեն՝ շլոր կամ խիյա՞ր․․․» (video) Թղթաբանություն, էլփոստ, ծախսեր․ նպաստի նոր համակարգը թակարդ է դարձել․ «Հետք» «Այ փսլնքոտնե՛ր, վաղը ու՞մ երեխուն եք տանելու, ս*անեք»․ պատերազմի մասնակից (video) Գործակալությունը հորդորում է չհրապարակել Երևանում հայտնաբերված նորածնի դեմքն ու նույնականացնող տվյալները Բա նեղացել էիք, էս ո՞նց այսպես եղավ․ Ագնեսա Խամոյանը՝ Լուսինե Բադալյանին (video) Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին Առաջիկայում այցելելու՞ եք Ստեփանակերտ, ասում եք՝ խաղաղություն է․ Էդգար Ղազարյանը՝ Բադալյանին (video) Ողբերգական դեպք՝ Նոր Հաճնում․ ավտոկռունկը պոկվել և ընկել է քաղաքացիների վրա․ կա 2 զոհ, 1 վիրավոր Ո՞նց անենք, որ ամեն անգամ երկրից դուրս գնալիս դեղ չբերենք հետներս. Մեսրոպ Մանուկյանը՝ Բադալյանին (video) Պատիվ է ճանաչել Ձեզ և լինել Ձեր կողքին․ Ռոբերտ Ամստերդամի ուղերձը Սամվել Կարապետյանին Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրվարույթով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվում է դատարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am