Դաշինքների խոհանոցը

Չկա ծուխ առանց կրակի Խորհրդարանական ընտրությունների նախօրեին քաղաքական ուժերի համախմբման միջոցով դաշինքներ ձեւավորելու գործելաոճը արդեն իսկ դրսեւորում է ոչ միայն իր դրական, այլեւ բացասական կողմերը։ Դրականն ակնհայտ է, քանզի ոչ մեկին դուր չի գալիս Հայաստանում 8 տասնյակից ավելի կուսակցության գոյության փաստը, իսկ խորհրդարանական ընտրությունները հենց այն հարմար առիթն են, երբ պետք է տեղի ունենա դրանց խոշորացումը։ Ուստի խնդիրն այն է, թե ինչպե՞ս, ի՞նչ քաղաքական, կազմակերպական ու գաղափարական հիմքերի վրա է տեղի ունենում հիշյալ գործընթացը։ Այս առումով տիպական օրինակը շաբաթներ առաջ ստորագրված՝ «Համախմբումի», Հայաստանի Դեմոկրատական կուսակցության եւ «Երրորդ հանրապետության» համագործակցության հուշագրի փլուզման եւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ձեւավորման փաստն է՝ առաջադրումների հանգրվանի ավարտից ընդամենը 4 օր առաջ։ Առաջինի փլուզման պատճառներն արդեն իսկ լուսարձակվել են՝ սկզբում Դեմկուսի առաջնորդ Արամ Գ.Սարգսյանի, ապա՝ «Երրորդ Հանրապետության» ղեկավար Վիկտոր Դալլաքյանի կողմից։ Ու քանի որ այդ երկու բացահայտումների բովանդակությունը ճշգրտորեն համընկնում է մեկը մյուսին, ապա առանձնակի դժվարություն չի ներկայացնում տեղի ունեցածի պատճառների վերհանումը։ Արտաքուստ ամեն ինչ հանգել է ձեւավորվող դաշինքում տեղերի բաշխման խնդրին, սակայն երբ խորանում ենք գործընթացի մեջ, ակնհայտ է դառնում բոլորովին այլ մի օրինաչափություն։ Ամենքին է հայտնի, որ եթե ձեւավորվում է քաղաքական ուժերի համախմբման որոշակի ձեւաչափ, ապա այն անմիջապես մշակում է իր աշխատակարգն ու որոշումների ընդունման մեխանիզմները՝ ստեղծվում է խորհուրդ, հստակեցվում են նրա անդամների իրավունքներն ու պարտականությունները, այսինքն՝ միջկուսակցական համագործակցության ժողովրդավարական աշխատակարգերը։ Պարզ է, որ նման աշխատակարգերի գոյության պարագայում առանձնակի դժվարություն չի ներկայացնում նաեւ ապագա նախընտրական դաշինքում տեղերի բաշխումն ապահովելու խնդրի լուծումը։ Ընտրվելու էր որեւէ սկզբունք, եւ ըստ այդմ որոշվելու էին յուրաքանչյուր կուսակցության ներկայացվածության հստակ համամասնությունները։ Մինչդեռ ինչպես բացահայտեցին արդեն իսկ փլուզված, եռանդամ համագործակցությունից դուրս եկած երկու կուսակցությունների առաջին դեմքերը, նրանց միջեւ համագործակցության աշխատակարգերը այդպես էլ չեն ձեւավորվել. ոչ մի խորհուրդ էլ չի ստեղծվել։ Ավելին՝ ապագա դաշինքի առաջին դեմքի հիմնական հավակնորդի՝ Սեյրան Օհանյանի կողքին հայտնվել է Սամվել Բաբայանը եւ իր ձեռքը վերցնելով գործերը՝ սկսել է բանակցություններ վարել ու որոշումներ կայացնել, որի հետեւանքով վերջում պարզվել է, որ Սեյրան Օհանյանի շուրջը ձեւավորվող դաշինքի 2-6-րդ տեղերը նախատեսված են «Համախմբում» կուսակցության համար։ Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 64 անգամ
Լրահոս
ՔՊ-ի կեղծիքները` փաստերով Աննա Վարդապետյանի ելույթի ժամանակ ՔՊ-ականները մասսայաբար լքեցին դահլիճը (video) «Հրապարակ»․ Քարոզչական նյութերի համար անվճար տեղեր են հատկացրել. «Հրապարակ օրաթերթ» Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի եղբայրը հրազենային վիրավորում է ստացել Գլխավոր դատախա՛զ, Կիրանցից ահազանգ եմ ստացել․․․ ի՞նչ է կատարվում այնտեղ․ Լիլիթ Գալստյան (video) Չինաստանը վերահաստատում է իր աջակցությունը Իրանի ինքնիշխանությանը Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով այնպիսի բանակցությունների, որոնք իրական արդյունք կտան. Զախարովա Հատ-հատ բոլոր նորոգված դպրոցներ եմ զանգել, 107 000 աշակերտ չկա, հազիվ 32 000 է, էդ ինչ թիվ եք ասում (video) #ՀԻՄԱ․ «Ռումբերը կպայթացնե՛ն, նոր կհասկանաք»․ Զելենսկու ու Փաշինյանի սարսափելի խաղը․ Տիգրան Չոբանյան (video) Թրամփը կասեցնում է «Ազատություն» նախագիծը Մայիսյան ձյուն՝ Շիրակի մարզում և Ապարանում. Սուրենյան Փեզեշքիանն ԱՄՆ-ին կոչ է արել տարածաշրջանից հեռացնել ռազմական սպառնալիքները Ոչ սթափ, մեքենա վարելու իրավունքից զրկված վարորդի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Կոպիտ «չափալախ ես» ստանալու Ռուսաստանից, Իրանից ու Ադրբեջանից․ Արշակ Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը երեխաներին ասաց՝ ինչու է որոշել դառնալ վարչապետ (video) #ՈՒՂԻՂ․ «Ծախվա՛ծ դավաճաննե՛ր, հիմա ի՞նչ հանձնեցիք Մակրոնի հետ»․ Անաստաս Իսրայելյան (video) Ի՞նչ է հայտնի Փաշինյանի՝ 2026 թվականին Իրան կատարելիք այցի մասին 20-ամյա երիտասարդը «բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հոսպիտալացվել է, վիճակը միջին ծանրության է Մեղքի դեմ պայքարը և հայրենիքի ազատագրման հրամայականը․ Բագրատ Սրբազան Իրանը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ԱՄՆ-ի առջև․ Փեզեշքիան Հայաստան Զելենսկու այցի ողբերգական հնարավոր հետևանքները․ Հայկ Նահապետյան, Ստեփան Դանիելյան (video) Թեժ կռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանը հունից դուրս եկավ (video) Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am