Սուրեն Կարայանը վստահեցնում է
ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը վստահեցնում է՝ 3,2 տոկոս տնտեսական աճն ապահովելու են։«Մենք առնվազն այն 3,2 տոկոս տնտեսական աճը, որը դրված է պետական բյուջեի հիմքում, իրականացնելու ենք», - լրագրողների հետ զրույցում ասաց Սուրեն Կարայանը։ Դիտարկմանը, թե տնտեսագետները կարծիք են հայտնել, որ տնտեսական աճի նախադրյալներ չկան, Սուրեն Կարայանընշեց. «Ուզում եմ լինենք ավելի լավատես: Չփորձենք ինքներս մեզ վատ իմպուլսներ տանք, որ չի լինելու: Իրականանալու է՝ անկախ այն հանգամանքից՝ ուզո՞ւմ են որոշ ուժեր, չեն ուզում»:
