Մթերային խանութի փլուզման հետևանքով մահացած 2 կանանցից մեկը խանութի տիրոջ կինն էր, մյուսը՝ հաճախորդ. Լեռնանիստի գյուղապետ
Լեռնանիստ գյուղում մթերային խանութի փլուզման հետևանքով մահացած երկու կանանցից մեկը խանութի տիրոջ կինն էր, մյուսը՝ հաճախորդ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնանիստ գյուղի գյուղապետ Արտյոմ Հայրապետյանը: Նա նշեց, որ կին հաճախորդը 32 տարեկան էր, ուներ 3 երեխա: «66 թվականի շինություն է, նորմալ վիճակ էր, վերանորոգված, թե ինչպես է եղել, չեմ կարող ասել»,-ասաց նա: Գյուղապետը նշեց, որ խանութի տիրոջ կինը եղել է պահեստում երկու տղաների հետ, և վերջիններս թեթև վնասվել են: Նշենք, որ ԱԻՆ տեղեկացմամբ՝ փլուզվել է Լեռնանիստ գյուղի 7-րդ թաղամասի թիվ 40 հասցեում գտնվող մթերային խանութի տանիքը, սակայն պատճառներն այս պահին դեռևս բացահայտված չեն:
