Թուրք զինվորական է սպանվել
Սիրիայի Էլ-Բաբ շրջանում «Իսլամական պետության» ահաբեկիչների և «Եփրատի վահան» գործողությունն իրականացնող թուրքական զինված ուժերի միջև բախում է տեղի ունեցել, որի հետևանքով 1 թուրք զինվոր սպանվել է, 5-ը` վիրավորվել: Սիրիայի հյուսիսում ԻՊ և թուրքական զորքերի միջև բախում էր տեղի ունեցել նաև փետրվարի 8-ին, որի հետևանքով սպանվել էր 5 թուրք զինվոր: Այս մասին հայտնել է Anadolu գործակալությունը:
