Պակիստանում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել. կա 82 վիրավոր
Պակիստանի Լախոր քաղաքում փետրվարի 13-ի երեկոյան տեղի է ունեցել հզոր պայթյուն, որի մոտ 80-82 մարդ է տուժել: Պայթյունը տեղի է ունեցել Փենջաբ նախանգի օրենսդիր ժողովի շենքի մոտ, որտեղ այդ ժամանակ բողոքի ակցիա էր տեղի ունենում՝ ընդդեմ խորհրդարանում քննարկվող դեղագործության և դեղերի վաճառքի մասին օրենքի փոփոխությունների:
