Եվրախորհրդարանը արտակարգ նիստ է հրավիրում
Եվրախորհրդարանն այսօր՝ փետրվարի 14-ին, արտակարգ նիստ է հրավիրում Ուկրաինայի արևելքում ստեղծված վիճակի վատթարացման հարցով, հայտնում է «Ուկրինֆորմը»։ Բանավեճերին կմասնակցի ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։ Ուկրաինայի հարցը արտահերթ է ներառվել Եվրախորհրդարանի օրակարգում։
