«Տաշիր»-ը դարձել է Վրաստանի էներգոհամակարգի օպերատոր
Վրաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի կոմերցիոն օպերատորը (ESCO) «Կասկադ Ջորջիա» ՍՊԸ-ին գրանցել է որպես էլեկտրաէներգիա արտահանող և ներմուծող կազմակերպություն: Ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, «Կասկադ Ջորջիա»-ն, որի 95 տոկոսը պատկանում է «Տաշիր» խմբի մեջ ներառված «Կասկադ Էներգո Բիթ»-ին, առաջին անգամ գրանցվել է 2016թ.:
