Կարևոր չէ, թե ով որ համարի տակ կլինի
Այսօր «Ելք» դաշինքը քվեարկությամբ որոշեց ընտրական ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնող թեկնածուների անունները: Քվեարկությունից առաջ ելույթ ունեցան երեք կուսակցությունների առաջնորդները: «Ելք» դաշինքի անդամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ցանկացած լուծում լինելու է բոլորի հաղթանակը: «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ևս նշեց, որ իր համար կարևոր չէ, թե ով որ համարի տակ կլինի: «Մեր դաշինքում առաջին եռյակը որոշումներ չի կայացնում, կայացնում է քաղաքական խորհուրդը` կոնսենսուսով», - ասաց Արամ Սարգսյանը: Այս պահին ընթանում է դաշինքի անդամների քվեարկությունը:
